Հիշել նախագիծը
«Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը-Հանքարդյունաբերության ոլորտը հանդիսանալով Հայաստանի Հանրապետության արդյունաբերության կարևոր ոլորտներից մեկը դեռևս չունի հստակ քաղաքականություն և ռազմավարություն, որը թույլ կտա ունենալ տեսլական և իրականացնել կոնկրետ գործողություններ, վերը նշված խնդիրների լուծման և ոլորտի կայուն զարգացում ապահովելու համար: Սույն հայեցակարգի նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտի զարգացմանը՝ հիմք հանդիսանալով հանքարդյունաբերության ոլորտի ռազմավարության և քաղաքականության մշակման համար:
- Առաջարկվող կարգավորման բնույթը-Իրավական դաշտի կատարելագործման և ոլորտի կայուն զարգացումն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջանում հիմնվելով միջազգային լավագույն փորձին՝ ընդունել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգ, որը կարող է ծառայել որպես ելակետ համապարփակ քաղաքականության մշակման և իրավական դաշտի ուսումնասիրման ու լրամշակման համար:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները,անձինք- Հայեցակարգի նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի 2016թ. նոյեմբերի 23-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N1092-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից:
- Ակնկալվող արդյունքը-Ընդունման դեպքում հայեցակարգը իրավական հենք կհանդիսանա ոլորտի քաղաքականության և ռազմավարության մշակման, ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի կատարելագործման համար, ինչը թույլ կտա ապահովել ոլորտի կայուն զարգացումն, այն դարձնելով ՀՀ տնտեսության շարժիչ ուժերից մեկը:
-
Քննարկվել է
16.02.2017 - 05.03.2017
-
Տեսակ
Արձանագրային որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա և բնական պաշարներ
Դիտումներ` 10000
Տպել