Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի N 707-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 707-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հիմք ընդունելով 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 393-րդ, 394-րդ, 404-րդ և 405-րդ հոդվածների պահանջները՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը սահմանելու մասին» N 707-Ն որոշումը:
Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, պրեկուրսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործությունների համար քրեական պատասխանատվություն նախատեսող հոդվածները նախատեսված են Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի 13-րդ բաժնի 40-րդ գլխում՝ 393-406-րդ հոդվածներում, ուստի անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի N 707-Ն որոշման մեջ նշվող հոդվածները համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի հոդվածներին:
Բացի այդ, նախագիծը մշակելու համար հիմք են հանդիսացել նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության և ՌԴ ՆԳՆ կողմից ստացված գրությունները՝ մի շարք նյութեր միջազգային հսկողության ցանկերի մեջ ընդգրկելու վերաբերյալ և անհրաժեշտություն է առաջացել որոշումը լրացնել սինթետիկ (դիզայներական) թմրամիջոցներով կամ նյութերով, որոնք օգտագործվում են թմրամիջոցներ ստանալու համար:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով կատարվող փոփոխությունները հիմնականում կրում են խմբագրական բնույթ: Մասնավորապես, առաջարկվում է որոշման վերնագրից, որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետից և որոշման 3-րդ հավելվածի վերնագրից հանել թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի բառերը՝ համապատասխանեցնելով ՀՀ քրեական նոր օրենսգրքի 394-րդ հոդվածին:
Նախագծով նախատեսվում է նաև որոշման 1-ին կետի 1-ին ենթակետից, որոշման 1-ին հավելվածի վերնագրից և հավելվածի աղյուսակից հանել «զգալի, խոշոր և առանձնապես խոշոր» բառերը` դրանք պայմանավորելով մանր չափով:
Նախագծով նախատեսվում է նաև շտկել որոշման 1-ին հավելվածով հաստատված ցանկի «Թմրամիջոցներ» բաժնի 965-րդ կետում առկա վրիպումը, ինչպես նաև նշված կետից հանել «շպարման պարագաներ» բառերը, քանի որ պրակտիկայում մինչ օրս շպարման պարագաներում թմրամիջոցներ կրող կամ պարունակող բուսական զանգված չեն հայտնաբերվել:
Հաշվի առնելով, որ ՀՀ-ում արդեն իսկ գրանցվել են սինթետիկ (դիզայներական) թմրամիջոցների կամ նյութերի շրջանառության դեպքեր, ինչպես նաև հաշվի առնելով միջազգային փորձը՝ սինթետիկ թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի նպատակով առաջարկվում է նշված նյութերը շրջանառության նկատմամբ կիրառել սահմանափակումներ:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չի առաջանա:
- 5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից:
Ակնկալվող արդյունքը.
Որոշման մեջ կատարվող փոփոխությունների արդյունքում որոշման դրույթները կհամապատասխանեցվեն Հայաստանի Հանրապետության նոր Քրական օրենսգրքի դրույթներին, հսկողություն կսահմանվի մի շարք սինթետիկ թմրամիջոցների նկատմամբ, որով կկանխվի դրանց ապօրինի շրջանառությունը:
-
Քննարկվել է
31.05.2022 - 15.06.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքար
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 3589
Տպել