ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2022/2023 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑ¬ՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2022/2023 ուսումնական տարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունման վերաբերյալ
- Անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջից, ինչպես նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2022/2023 ուսումնական տարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության տեղերի հաստատմամբ և պետական ուսումնական հաստատություններում ընդունելության գործընթացի կազմակերպմամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Յուրաքանչյուր ուսումնական տարի ՀՀ կառավարության կողմից հաստատվում է տվյալ ուսումնական տարվա համար ըստ մասնագիտությունների անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերն` ըստ պետական կառավարման լիազորված մարմինների, որոնց ենթկայությամբ գործում են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ: Պետական կառավարման լիազորված մարմինը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության որոշումը, անվճար ուսուցման ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների հատկացնում է իր ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններին:
ՀՀ պետական բյուջեից կրթության ոլորտի ֆինանսավորման նվազմամբ պայմանավորված` անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը միջին մասնագիտական կրթական ծրագրով 2020 թվականին նվազել էր 500-ով, 2022 թվականին նախատեսվում է ավելացնել այն, հաշվի առնելով միջին մասնագիտական կրթության դիմորդների մեծ հոսքը, նոր մասնագիտությունների ներդրումը և նրանց հետագա շարունակականության ապահովումը, իսկ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով՝ պահպանվել է նախորդ տարվա թիվը` 3312:
Վերջին տարիներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերի թիվը.
- նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով
2019/2020 ուսումնական տարի |
2020/2021 ուսումնական տարի |
2020/2021 ուսումնական տարի |
2021/2022 ուսումնական տարի |
2022/2023 ուսումնական տարի (նախատեսվելիք) |
3400 |
3312 |
3312 |
3312 |
3312 |
- միջին մասնագիտական կրթական ծրագրով
2019/2020 ուսումնական տարի |
2020/2021 ուսումնական տարի |
2020/2021 ուսումնական տարի |
2021/2022 ուսումնական տարի |
2021/2022 ուսումնական տարի (նախատեսվելիք) |
6561 |
6114 |
5614 |
5614 |
6114 |
Որոշման նախագծով նախատեսված նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հատկացվելու են 55 ուսումնական հաստատության` 40 մասնագիտությամբ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով` 76 ուսումնական հաստատության` 75 մասնագիտությամբ: Նախնական մասնագիտական կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ տեղեր չեն հատկացվել գործարարություն, վարչարարություն և իրավունք ոլորտներին, մասնավորապես «Գործավարություն», «Առևտուր» «Ֆինանսներ» և «Գովազդ» մասնագիտություններին, ինչպես նաև իրականացվել է որոշակի մասնագիտությունների գծով ըստ ուսումնական հաստատությունների նախատեսվելիք անվճար ուսուցման տեղերի տեղաբաշխում:
Որոշման նախագիծը մշակելիս հաշվի է առնվել նաև հանրապետությունում գործող ուսումնական հաստատությունների աշխատաշուկայի պահանջարկից ելնելով մասնագետների պատրաստման հնարավորությունները (լիցենզիա, նյութատեխնիկական բազա, համապատասխան մասնագետներ), հաստատություններին հատկացվելիք ըստ մասնագիտությունների տեղերի մինիմալ քանակի ապահովումը:
Հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ ՀՀ մարզերում ապրում են սոցիալապես ավելի անապահով խավ` անվճար ուսուցման տեղերը առաջնայինը հատկացվելու են ՀՀ մարզերում գործող նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին և ներկայումս մարզերում գործող ուսումնական հաստատությունների ուսանողների շուրջ 90% ուսումնառում է անվճար ուսուցման համակարգում:
ՀՀ օրենսդրությամբ սահմանաված արտոնություն ունեցող դիմորդները միջին մասնագիտական կրթական ծրագրով քննությունները դրական հանձնելու կամ վճարովի ուսուցման առնվազն անցումային միավոր ունենալու դեպքում ընդունվում են մրցույթից դուրս պահուստային տեղերի հաշվին, որի նպատակով 2022/2023 ուսումնական տարվա համար նախատեսվել է 277 պահուստային տեղ, որը հատկացվում է ուսումնական հաստատություններին ըստ մասնագիտությունների և արտոնություն ունեցող դիմորդների` գործերի ընդունելության ավարտից հետո, նախարարություն ներկայացված համապատասխան գրությունների հիման վրա:
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով նախատեսված պահուստային տեղերից նախատեսվում է տրամադրել նոր փորձարարական կարգով ներդրված մասնագիտություններին, մասնավորապես` «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» և «Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում» մասնագիտություններին, ինչպես նաև ներդրվելու է նոր «Զարդակիրառական նշանակության կաշվե գեղարվեստական իրերի պատրաստում» մասնագիտությունը, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով` «Ռոբոտաշինություն» մասնագիտությանը՝ «Տեխնիկ՝ շարժվող ռոբոտների և սարքերի» որակավորմամբ, «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտությանը՝ «Բուսաբուծական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ» և «Անասնապահական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ» որակավորումներով, «Կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժում և շահագործում» մասնագիտությանը՝ «Տեխնիկ՝ կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժման և շահագործման» որակավորմամբ, «Էլեկտրամոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտությանը՝ «Տեխնիկ` Էլեկտրամոբիլների տեխնիկական սպասարկման և նորոգման» որակավորմամբ և «Պրոթեզավորում, օրթեզավորում և վերականգնողական տեխնիկա» մասնագիտությանը՝ «Պրոթեզիստ-օրթեզիստ-տեխնիկ» որակավորմամբ: Վերոնշյալ մասնագիտությունները ներդրվելու են շուրջ 20 ուսումնական հաստատություններում:
Պահուստային տեղերի ավելացման դեպքում, որոշակի տեղեր հատկացվում է նաև պետության համար գերակա հանդիսացող այն մասնագիտություններով, որոնցով առկա են եղել հատկացված տեղերից ավել դիմորդներ և մրցույթով ընդունվել են վճարովի ուսուցման համակարգ:
Որոշման նախագծով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվել է 30 անվճար լրացուցիչ տեղ՝ «Հեռակառավարվող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում» մասնագիտությունը փորձարարական կարգով ներդնելու համար:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Սույն որոշման նախագծի ընդունման դեպքում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական համակարգում ներկայումս տարվող քաղաքականության փոփոխություն չի ակնկալվում:
- Կարգավորման նպատակը և բնույթը
ՀՀ կառավարության կողմից անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերի հատկացումը նպատակ ունի խրախուսել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին, ինչպես նաև պատրաստել մասնագետներ` ելնելով ՀՀ աշխատաշուկայի պահանջներից և ապահովել պարտադիր միջնակարգ կրթությունը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Սույն որոշման նախագծի մշակման գործընթացին ներգրավված են եղել ՀՀ շահագրգիռ գերատեսչությունները, գործատուններին ներկայացնող կազմակերպությունները, քաղաքապետարանը, մարզպետարանները և պետական ուսումնական հաստատությունները, որոնց հայտերի հիման վրա մշակվել է ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
- Ակնկալվող արդյունքը
Սույն որոշման ընդունումը հնարավորություն կընձեռի ուսումնական հաստատություններում մրցութային կարգով անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) տեղերում ընդունել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդների և պատրաստել աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագետներ:
«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2022/2023 ուսումնական տարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հաստատելու մասին» որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4-րդ գլխի 4.3 բաժնում ամրագրված բարեփոխումների հետևյալ ուղղությունը՝ կրթական ծրագրերի արդիականացում, նոր մասնագիտությունների ներդրում, հաստատությունների և դրանցում իրականացվող ծրագրերի տեղաբաշխման ռացիոնալացում, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման հավելված 1-ի 11-րդ կետի 11 ենթակետի միջոցառումը՝ «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների և դրանցում իրականացվող ծրագրերի տեղաբաշխման ռացիոնալացում»:
-
Քննարկվել է
26.05.2022 - 10.06.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 4233
Տպել