Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 303-Ն ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 925-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18N 303-Ն ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 925-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    1Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

Նախագծի նպատակն է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում քաղաքացիներին հատկացված բնակարանների/բնակելի տների նկատմամբ այդ քաղաքացիների իրավունքների գրանցման հետ կապված հարցերի կանոնակարգումը և ՀՀ Լոռու մարզի Սպիտակ և Ստեփանավան համայնքներում մասնավորեցման աշխատանքների իրականացման համար գույքը առանձին գույքային միավորների բաժանելու, չափագրելու, կադաստրում որպես առանձին սեփականություն գրանցելու աշխատանքների կատարումը։

    2Ընթացիկ իրավիճակը

ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 6-ի N 303-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) կարգավորվել են Ծրագրի շրջանակներում քաղաքացիներին հատկացված բնակարանների/բնակելի տների նկատմամբ այդ քաղաքացիների իրավունքների գրանցման հետ կապված հարցերը:

Մասնավորապես, հաշվի առնելով, որ Ծրագրի շրջանակներում Գյումրի, Ստեփանավան և Մարալիկ քաղաքներում բազմաբնակարան շենքերը, իսկ Սպիտակ քաղաքի Վարպետաց թաղամասի բնակելի տները կառուցվել են 2010-2012 թվականներին, սակայն ընտանիքների մի մասը դեռևս չէր կնքել հատկացված բնակարանի/բնակելի տան նվիրատվության պայմանագիրը, Որոշմամբ նախատեսվել է այդ՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բնակարանները/բնակելի տները նվիրաբերել համապատասխան համայնքներին՝ պայմանով, որ վերջիններս շարունակեն դրանց նվիրատվության պայմանագրերի կնքումը քաղաքացիների հետ:

Ընդ որում, Որոշմամբ առաջարկվել է համապատասխան համայնքների ղեկավարներին՝ նվիրաբերության պայմանագրերի կնքման և դրանցից ծագող իրավունքների պետական գրանցման գործընթացն ավարտելուց հետո՝

- 6-ամսյա ժամկետում իրականացնել քաղաքացիների հետ Որոշմամբ նախատեսված նվիրատվության պայմանագրերի և ՀՀ կառավարության 2013 թվականի նոյեմբերի 4-ի                N1260-Ն որոշմամբ նախատեսված պայմանագրերի կնքման գործընթացը,

- մինչև քաղաքացիների կողմից իրենց հատկացված բնակարանների նկատմամբ նվիրատվության պայմանագրերի կնքումն այդ քաղաքացիների հետ կնքել վարձակալության պայմանագրեր:

Որոշման 8-րդ կետով հանձնարարվել է նաև ՀՀ Շիրակի և Լոռու մարզպետներին՝              2000-2004 թվականներին կառուցված բազմաբնակարան շենքերի՝ դեռևս Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև ՀՀ Շիրակի և Լոռու մարզպետարանների սեփականությունը հանդիսացող բնակարաններն ու այդ շենքերի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի ու ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը համապատասխան համայնքներին նվիրաբերել Որոշմամբ սահմանված նվիրաբերության պայմաններով (իսկ Որոշմամբ գործընթացին վերաբերող ընթացակարգերի, ժամկետների, համապատասխան ծախսերի հետ կապված դրույթներն ամրագրված են):

ՀՀ Շիրակի մարզի Գյումրի և Անի, ՀՀ Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր և Ստեփանավան համայնքների (այսուհետ՝ համայնքներ) կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն՝ Որոշմամբ սահմանված ընթացակարգով համայնքներին ենթակա էր փոխանցման 1130 բնակարան, որոնցից՝ 577-ը 2002-2004 թվականներին կառուցված (Որոշման 8-րդ կետ), իսկ 553-ը՝ 2008-2012 թվականներին կառուցված:

Նշված բնակարաններից Որոշման համաձայն համայնքներին են հանձնվել 1002-ը, այդ թվում՝ 2008-2012 թվականներին կառուցված բոլոր 553 բնակարանները և 2000-2004 թվականներին կառուցված 577 բնակարաններից 449-ը (համայնքներին չեն հանձնվել Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում 2000-2004 թվականներին կառուցված համապատասխանաբար 115 և 13 բնակարանները):

ՀՀ Լոռու մարզի Սպտակ և Ստեփանավան համայնքների շենքերում գտնվող և ՀՀ սեփականություն հանդիսացող բնակարանների մեծ մասը բնակելի տարածքների օրդերների հիման վրա, մարզպետի որոշումների համաձայն, մինչև 2014թ. սեպտեմբերի 29-ը գործող «Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» ՀՀ օրենքի համաձայն մասնավորեցվել են:

Օրենքի գործողության ժամկետում ոչ բոլոր ընտանիքներն են հասցրել մասնավորեցնել բնակարանները՝ ելնելով տարբեր պատճառներից /ֆինանսական միջոցների բացակայության, հանրապետությունից ընտանիքներով կամ ընտանիքի որևէ անդամի բացակայելու պատճառով և այլն/: Ներկայումս Սպիտակ համայնքի 47 շենքերում կան 115 չմասնավորեցված /ՀՀ սեփականություն հանդիսացող/ բնակարաններ, որոնք օրդերների հիման վրա տիրապետողների մեծ մասն անընդհատ դիմում են դրանք մասնավորեցնելու նպատակով: Նույն պատկերն է Ստեփանավանում, համայնքում՝ 7 բազմաբնակարան շենքերի 13 բնակարաններ մասնավորեցված չեն:

2022 թվականի տարեսկզբի դրությամբ համայնքներին նվիրաբերված 1002 բնակարաններից նվիրատվության պայմանագրերի հիման վրա քաղաքացիներին է փոխանցվել 188 բնակարան (814-ը դեռևս հանդիսանում են համայնքի սեփականությունը):

Իսկ համայնքներին նվիրաբերված բնակարանների մասով այդ բնակարաններն ստացած ընտանիքների հետ նվիրատվության պայմանագրերի չկնքման պատճառները հիմնականում երկուսն են՝ մինչև բնակարան ստանալը զբաղեցրած տնակը քանդված չլինելը, նոտարական գրասենյակում ընտանիքի անդամների ներկայացուցչությունը (ֆիզիկապես կամ լիազորված անձի միջոցով) չապահովելը:

Խնդիրը քննարկվել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մոտ 2022 թվականի ապրիլի 5-ին կայացած՝ աղետի գոտու հիմնախնդիրների մասին խորհրդակցության (այսուհետ՝ Խորհրդակցություն) ընթացքում:

Խորհրդակցության արձանագրության 3-րդ կետի 3-րդ ենթակետով                                     ՀՀ քաղաքաշինության կոմիտեին հանձնարարվել է ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ կադաստրի կոմիտեի հետ համատեղ քննարկել համայնքներին նվիրաբերված բնակարաններն ստացած ընտանիքների հետ նվիրատվության պայմանագրեր կնքելու իրավական հարցերը և առաջարկությունը ներկայացնել                         ՀՀ վարչապետի աշխատակազմ:

Վերը նշված Հանձնարարականի շրջանակներում, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի մոտ 2022 թվականի ապրիլի 28-ին կազմակերպվել է քննարկում՝                            ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ արդարադատության նախարարությունների, ՀՀ կադաստրի կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Քննարկման արդյունքում ձևավորվել է հետևյալ առաջարկությունները.

1.Դեռևս համայնքներին չնվիրաբերված բնակարանների մասով.

ՀՀ Լոռու մարզի Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում 2000-2004 թվականներին կառուցված և ՀՀ Լոռու մարզպետարանի կողմից դեռևս համայնքներին չնվիրաբերված համապատասխանաբար թվով 115 և 13 բնակարանները համայնքներին նվիրաբերելու գործընթացի ապահովման նպատակով շարունակել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) կողմից մշակված ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) շրջանառումը (հաշվի առնելով համայնքներին նվիրաբերված, սակայն դեռևս քաղաքացիներին չնվիրված բնակարանների մասով ներկայացված առաջարկությունը):

Նախագծի ընդունման և անրաժեշտ ֆինանսական միջոցների ապահովման դեպքում դրան կհաջորդի նշված գույքերը համայնքներին նվիաբերելու և այնուհետև՝ քաղաքացիներին նվիրելու գործընթացը:

  1. Համայնքներին նվիրաբերված, սակայն դեռևս քաղաքացիներին չնվիրված բնակարանների մասով.

1) Նախաձեռնել Որոշման մեջ փոփոխություններ կատարելու գործընթաց: Մասնավորապես, հանել՝

ա. քաղաքացիների հետ Որոշմամբ նախատեսված նվիրատվության պայմանագրերի կնքման համար սահմանված վեցամսյա ժամկետը (քննարկվել է ժամկետը երկարաձգելու տարբերակը ևս, սակայն այն նպատակահարմար չի դիտարկվել՝ հաշվի առնելով, որ նվիրատվության պայմանագրերի կնքման համար խոչընդոտ հանդիսացող հանգամանքների վերացման ժամկետ հստակ հնարավոր չէ կանխատեսել),

բ. քաղաքացիների հետ վարձակալության պայմանագրերի կնքման պայմանը և վարձակալության չափի վերաբերյալ դրույթները (համաձայն Նախարարության դիտարկման՝ վարձակալության պայմանագրի կնքման հետ կապված հարցերը գործող օրենսդրությամբ արդեն իսկ կարգավորված են, իսկ վարձակալության չափի վերաբերյալ դրույթներն անհրաժեշտ է հանել, որպեսզի համայնքն իրավասու լինի սահմանել վարձակալության գումար և ինչու չէ վարձակալության գումարի վերանայման (բարձրացման) միջոցով կարողանա «դրդել» բնակիչներին օր առաջ կնքել նվիրատվության պայմանագրեր)

2) վերը նշված փոփոխությունները ներառել Նախագծում:

  1.  Կարգավորման նպատակը և բնույթը

Կարգավորման նպատակն է Որոշմամբ նախատեսված գործընթացի ապահովումը, ինչպես նաև ՀՀ Լոռու մարզում առաջնահերթ համարվող խնդիրներին լուծում տալը․

ՀՀ Լոռու մարզի Սպիտակ և Ստեփանավան համայնքներում մասնավորեցման աշխատանքների համար անհրաժեշտ է իրականացնել տարբեր աշխատանքներ, մասնավորապես՝ գույքը առանձին գույքային միավորների բաժանելու, չափագրելու, կադաստրում որպես առանձին սեփականություն գրանցելու և այլն, ինչը կկազմի 11,640․0 հազ․ դրամ ծախս, որից՝ 10,925․0 հազ․ դրամը՝ ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքում և 715․0 հազ․ դրամը՝ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում մասնավորեցման աշխատանքների իրականացման համար:

  4Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից՝ համատեղ:

5Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Որոշմամբ նախատեսված գործընթացի ապահովումը, մասնավորապես՝ Ծրագրի շրջանակներում քաղաքացիներին հատկացված բնակարնների/բնակելի տների նկատմամբ նրանց իրավունքների գրանցումն անխոչընդոտ իրականացումն է: 

    6Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Որոշման նախագիծը կապված է Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված Կառավարության 2021-2026թթ․ ծրագրի 2-րդ գլխի «2․7․ Քաղաքաշինություն» բաժնի և ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 531-Լ որոշմամբ հաստատված՝ քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի 98-րդ կետի 1-ին ենթակետի հետ:

    7Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.

      Կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

    8 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

     Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

Նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեի ծախսերում նախատեսվում են ավելացումներ՝ ՀՀ Լոռու մարզի Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում 2000-2004 թվականներին կառուցված և ՀՀ Լոռու մարզպետարանի կողմից դեռևս համայնքներին չնվիրաբերված համապատասխանաբար թվով 115 և 13 բնակարանները համայնքներին նվիրաբերելու գործընթացի ապահովման նպատակով:

9 Իրավական ակտի նախագծի մշակման համար հիմք դարձած ֆինանսական, տնտեսական հաշվարկները, վիճակագրական տվյալները, սոցիալական հարցման, հետազոտությունների, վերլուծությունների կամ դիտարկման արդյունքները, ինչպես նաև իրավական ակտի նախագծի ընդունումը հիմնավորող այլ տվյալներ

Նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել ՀՀ Շիրակի մարզի Գյումրի և Անի, ՀՀ Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր և Ստեփանավանի համայնքների կողմից ներկայացված տեղեկատվությունը և վերը նշված քննարկումների արդյունքները:

  • Քննարկվել է

    24.05.2022 - 08.06.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3385

Տպել