Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Հիմնավորում

««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ցանկի «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բաժնի 17.2-րդ կետով։

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Օրենքի գործող կարգավորումների համաձայն՝ խնամքի նպաստ նշանակվում է խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողին, ինչպես նաև երեխայի ծննդյան կամ դիմելու օրվա դրությամբ առմվազն մեկ տարի գյուղական բնակավայրի հաշվառում ունեցող և փաստացի բնակվող ծնողին։

Առաջիկա տարիներին ծնելիության կայուն աճ ապահովելու, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ հանրապետության բնակչության թվի էական աճ գրանցելու նախադրյալների ստեղծման նպատակով Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման հավելվածի «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բաժնի 17.2-րդ կետով նախատեսված է, որ 2023թ. հունվարի 1-ից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակվում է բոլոր մայրերին՝ անկախ նրանց հաշվառման (բնակության) վայրի։

Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել «Պետական նպաստների մասին» օրենքում։

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Առաջարկվում է ընդունել ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

2․ Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով առաջարկվում է խնամքի նպաստ նշանակել ՀՀ-ում բնակության վայրի հասցեով հաշվառում ունեցող և մինչև երկու տարեկան երեխա խնամող ծնողին՝ անկախ հաշվառման վայրից և վարձու աշխատող հանդիսանալու հանգամանքից: Օրենքի գործողությունը տարածվելու է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2023 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո։ Ընդ որում, վարձու աշխատողների և գյուղաբնակ ծնողի համար գործող օրենսդրական կարգավորումները գործելու են, եթե երեխան ծնվել է մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, իսկ գյուղաբանկ ծնողի դեպքում՝ նաև եթե գյուղական բնակավայրում առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված լինելու՝ օրենքի 27.1-ին հոդվածով սահմանված պայմանին ծնողը բավարարելու է 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ։

Նախագծով առաջարկվում է՝

1  խնամքի արձակուրդում գտնվող ծնողին նշանակվող խնամքի նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ տոկոսով «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի նկատմամբ,

2 խնամքի արձակուրդում չգտնվող ծնողին նշանակվող խնամքի նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որը չի կարող գերազանցել խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար սահմանված չափի 85 տոկոսը:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ցանկի «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բաժնի 17.2-րդ կետի կատարումը։

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, մասնավորապես՝ Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման հավելվածի «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բաժնի 17.2-րդ կետով նախատեսված է, որ 2023թ. հունվարի 1-ից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակվում է բոլոր մայրերին՝ անկախ նրանց հաշվառման (բնակության) վայրի։

5. Տեղեկանք

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի ծախսերը ներկայացված են ՀՀ 2023-2025 թվականների ՄԺԾԾ հայտով։

 

 

 

  • Քննարկվել է

    24.05.2022 - 08.06.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8354

Տպել