ԱՇՈՏ ՌԱՖԻԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԱՇՈՏ ՌԱՖԻԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Աշոտ Ռաֆիկի Բաղդասարյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
ՀՀ քաղաքացի Աշոտ Ռաֆիկի Բաղդասարյանը (ծնվ.՝ 08.09.1995թ., հաշվառման հասցեն՝ ք. Գյումրի, Գ. Նժդեհի 4 շ. բն. 67-68) 2002-2013 թվականներին սովորել է Գյումրու Բայրոնի անվան N20 դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ։ 2017 թվականին գերազանցությամբ ավարտել է բակալավրի կրթական ծրագիրը և ընդունվել ԵՊՀ Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետի Դիսկրետ մաթեմատիկա և տեսական ինֆորմատիկա ամբիոնի մագիստրատուրա։ Մագիստրատուրան ավարտել է գերազանցության դիպլոմով, այնուհետև, ՀՀ կառավարության կողմից ստանալով տարկետում, 2018 թվականի ապրիլի 12-ի 451-Ն որոշման համաձայն, ուսումը շարունակել է Հայ-ռուսական համալսարանի ասպիրանտուրայում։ 20.01.2022-ին ԵՊՀ-ում գործող Բարձրագույն որակավորման կոմիտեի 050 մասնագիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ոչ դասական տրամաբանության ֆորմալ համակարգեր և թեորեմների մեքենայական արտածելիություն մեքենայական ուսուցման մեթոդների կիրառությամբ» թեմայով: Աշոտ Բաղդասարյանը 2016 թվականից սկսած կատարել է գիտական աշխատանք հանրային և մասնավոր սեկտորներում։ 01.03.2016-ից 14.03.2017-ը աշխատել է «Ֆայմտեք» ՍՊԸ-ում որպես «Տվյալների գիտնական»։ 15.03.2017-ից 31.12.2017-ը աշխատել է «Պիքսարտ» ՍՊԸ-ում որպես «Մեքենայական ուսուցման ինժեներ»։ 08.01.2018-ից 05.06.2020-ը աշխատել է «Կրիսպ» ՍՊԸ-ում՝ 08.01.2018-ից մինչ 31.12.2019 որպես «Մեքենայական ուսուցման ինժեներ», 01.01.2020-ից որպես «Մեքենայական ուսուցման ավագ ինժեներ»։ 08.06.2020-ից մինչ այժմ նա «Վիէմուեր Իսթերն Յուրոփ» ՍՊԸ-ում աշխատում է որպես «Տեխնիկական անձնակազմի ավագ անդամ», որտեղ կատարում է հիմնարար և կիրառական բնույթի գիտական և գիտատեխնիկական աշխատանք։ 27.04.2022-ից մինչ այժմ նա համատեղությամբ աշխատում է ԵՊՀ Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոնի Տեղեկատվական տեխնոլոգիաների և մեքենայական ուսուցման լաբորատորիայում որպես կրտսեր գիտաշխատող։ Աշոտ Բաղդասարյանը 01.03.2017-ից մինչև 10.06.2017-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում հանդիսացել է դասախոսի օգնական, իսկ 01.09.2019-ից 31.01.2020-ը դասավանդել է Երևանի պետական համալսարանում («Մաթեմատիկական տրամաբանություն» առարկայի գործնական Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում և «Տվյաների վերծանում» առարկան Մաթեմատիկայի ֆակուլտետի «Ակտուարական մաթեմատիկա» մագիստրոսական ծրագրում)։ 2022 թվականի հունվարի 20-ին Բարձրագույն որակավորման կոմիտեի 050 մասնագիտական խորհրդի որոշմամբ Աշոտ Բաղդասարյանին շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Աշոտ Բաղդասարյանը 7 գիտական հոդվածների հեղինակ է, որոնք նաև զեկուցվել են մի շարք միջազգային կոնֆերանսներում, ինչպիսիք են 2017թ.-ին Ստոկհոլմի համալսարանում անցկացված Logic Colloquium-ը, 2017թ.-ին կայացած ԵՊՀ ՈՒԳԸ 4-րդ միջազգային գիտաժողովը, 2018թ.-ին Գենտում տեղի ունեցած Proof Society ամառային դպրոցը, 2019թ.-ին կայացած Հայ-ռուսական համալսարանի 14-րդ ամենամյա կոնֆերանսը, 2020թ.-ին կայացած CODASSCA գիտաժողովը ինչպես նաև 2020թ.-ին Բռնոյում անցկացված Tribute to Kurt Godel գիտաժողովը։
Ակնկալվող արդյունքը.
«Աշոտ Ռաֆիկի Բաղդասարյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի քաղաքացուն մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իր ներդրումը ունենալուն:
«Աշոտ Ռաֆիկի Բաղդասարյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
«Աշոտ Ռաֆիկի Բաղդասարյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում վերը նշված ռազմավարական փաստաթղթերից:
-
Քննարկվել է
24.05.2022 - 09.06.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 3846
Տպել