Հիշել նախագիծը

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա խնդիրը.

 «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) ընդունումը պայմանավորված է տարբեր իրավապահ մարմիններում օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համալրման միատեսակ ընթացակարգ սահմանելու անհրաժեշտությամբ:

  1. 2. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ կառավարությունը սահմանում է հարկային մարմինների կողմից իրականացվող՝ օպերատիվ-հետախուզական գործունեության հետ կապված այն պաշտոնների անվանացանկը, որոնցում նշանակումները կատարում է հարկային մարմնի ղեկավարը առանց նույն օրենքով նախատեսված պաշտոնների նշանակման պայմանների պահպանման:

«Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ կառավարությունը սահմանում է մաքսային մարմինների կողմից իրականացվող՝ օպերատիվ-հետախուզական գործունեության հետ կապված այն պաշտոնների անվանացանկը, որոնցում նշանակումները կատարում է կոմիտեի ղեկավարը առանց սույն օրենքով նախատեսված պաշտոնների նշանակման պայմանների պահպանման:

Հիմք ընդունելով վերոնշյալ դրույթները` Նախագծերով նախատեսվում է վերոնշյալ օրենքներում կատարել փոփոխություն՝ նախատեսելով, որ հարկային (մաքսային) մարմնի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնները համալրվում են հարկային (մաքսային) մարմնի ղեկավարի սահմանած կարգով և պայմաններով անցկացվող մրցույթի արդյունքների հիման վրա: Oպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համալրման նպատակով անցկացվող մրցույթը պարտադիր պետք է ներառի նաև բարեվարքությանը վերաբերող բաղադրիչ:

  1. 3. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել են  «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը:

  1. 4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

          «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը մշակվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության կողմից:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

         «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը բխում է Կառավարության 2021-2026թթ. Ծրագրի 6.3-րդ կետից, ինչպես նաև պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի 5-րդ նպատակից։

          Ըստ Կառավարության 2021-2016թթ․ Ծրագրի 6.3-րդ կետի՝ «Հանրային ծառայության համակարգ և մարդկային ռեսուրսների կառավարում» հատվածում կառավարությունը հավակնում է զարգացնել և կայացնել հանրային ծառայության արդյունավետ համակարգ՝ հանրային ծառայության գրավչությունը բարձրացնելու և պետական համակարգի առջև դրված խնդիրներն արդյունավետորեն լուծող բարձր պրոֆեսիոնալիզմով և բարեվարքությամբ օժտված մարդկային կապիտալ ձևավորելու միջոցով։

  1. 6. Նպատակը և ակնկալվող արդյունքը.

«Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի ընդունմամբ հարկային (մաքսային) մարմնի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համալրումը կիրականացվի Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի սահմանած կարգով և պայմաններով անցկացվող մրցույթի արդյունքների հիման վրա:

  1. Այլ տեղեկություններ.

  «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    20.05.2022 - 04.06.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3014

Տպել