Հիշել նախագիծը

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 345-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 345-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

Որոշման նախագծի մշակման նպատակը ՀՀ կառավարության 15․02․2007թ․ N 345-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ լիազորող նորմը սահմանելն է:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Որոշման ընդունումը պայմանավորված է եղել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի <<ը>> կետի կատարման ապահովմամբ, սակայն լիազորող նորմին հղում չի կատարվել։

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

Նախագիծը նախատեսում է ապահովել <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված լիազորող նորմի սահմանումը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Նախագծի նպատակն է օրենսդրական կարգավորումների հստակեցումը։  

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք. Նա­­խագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։

6․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի մուտքերի էական ավելացում և նվազում չի նախատեսվում։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Ռազմավարական փաստաթղթերի հետ կապ չկա։

  • Քննարկվել է

    20.05.2022 - 09.06.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3664

Տպել