Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը
«Ընտանիքում բռնության դեմ պայքարի 2023-2025 թվականների ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թ. դեկտեմբերի 26-ի թիվ 1978-Լ որոշման N2 հավելվածի 9-րդ կետի և Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի պահանջից։
1.1 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
ՀՀ ոստիկանության տվյալների համաձայն, 2015-2017թթ․ գրանցվել է ընտանեկան բռնության 2333 դեպք, որից 1422-ը (61%) ամուսնու կողմից կնոջ նկատմամբ գործադրված բռնությունն է։ 2018 թվականի հուլիսի 1-ից, երբ ուժի մեջ մտավ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ոստիկանությունն արձանագրել է ընտանիքում բռնության շուրջ 1600 դեպք: Ընդ որում՝ միայն 2019 թվականի առաջին չորս ամիսներին ոստիկանություն ներկայացվել է 695 ամփոփագիր:
Փորձագետները նշում են, որ Հայաստանում յուրաքանչյուր 5-րդ կինը ընտանիքում շարունակական բռնության է ենթարկվում: Միևնույն ժամանակ, ընտանեկան բռնությունը Հայաստանում ամենաքողարկված հանցագործություններից է: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի կողմից տրամադրվող ընտանեկան բռնության վիճակագրությունը հետևյալն է՝ 2000 դեպք տարեկան, այդ թվում՝ մահվան ելքով:
Ընտանեկան բռնության ենթարկված և պաշտպանության նպատակով ոստիկանություն դիմած անձանց զգալի մասն աջակցության կարիք ունի: Այսպես, 2019 թվականի հունվար–սեպտեմբեր ամիսներին միայն Երևանում և հանրապետության 3 մարզերում գործող Երեխայի և ընտանիքի աջակցության և Երեխաների սոցիալական հոգածության 6 կենտրոնների ծառայություններից օգտվել են 420 բռնության ենթարկված կանայք, իսկ «Կանանց աջակցման կենտրոն» կազմակերպության տվյալներով շուրջ 90 կին իրենց երեխաների հետ խնամվել են կազմակերպության ժամանակավոր ապաստարանում:
Վերոգրյալը վկայում է այն մասին, որ առկա կարգավորումները բավարար չեն ընտանեկան բռնության դեմ պայքարին համահունչ արձագանքելու համար և պահանջում են լրացուցիչ լուծումներ:
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
«Ընտանիքում բռնության դեմ պայքարի 2023-2025 թվականների գործողությունների ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուղղված է ընտանիքում բռնության դեմ պայքարի, ընտանիքում բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պաշտպանության ապահովմանն ուղղված պետական քաղաքականության առաջնահերթ ուղղությունների մշակմանը, ընտանիքում բռնության երևույթի բազմաչափ խնդիրների վերհանմանը և լուծումների մշակմանը։ Գործողությունների ծրագրով առանձնացվող հիմնական գերակայություններներով նախատեսվում է կատարելագործել ընտանիքում բռնության դեմ պայքարի օրենսդրությունը, հզորացնել ինստիտուցիոնալ մեխանիզմները, զարգացնել և ընդլայնել ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և աջակցության ծառայությունները, հզորացնել պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, աջակցության կենտրոնների ոլորտային մասնագետների կարողությունները, բարձրացնել ընտանիքում բռնության կանխարգելմանն ուղղված հասարակության իրազեկվածության մակարդակը։
2․ Առաջարկվող կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունումը կնպաստի իրավական դաշտի բարելավմանը, կբարձրացնի ընտանեկան բռնության դեմ պայքարի արդյունավետությունը, կապահովի աջակցության և պաշտպանության միջոցների լիարժեք իրացումը, կնպաստի ոլորտային մասնագետների կարողությունների հզորացմանը, ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված հասարակության իրազեկցածության մակարդակի բարձրացմանը։
«Ընտանիքում բռնության դեմ պայքարի 2023-2025 թվականների ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի ծախսերի ավելացում կամ եկամուտների էական նվազեցում չի նախատեսվում:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Գործողությունների ծրագրի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության կողմից:
Գործողությունների ծրագրի մշակումն իրականացվել է մասնակցային սկզբունքով` ներգրավվելով ոլորտի տարբեր շահակիրների: Գործողությունների ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, պետական այլ գերատեսչությունների և կառույցների, միջազգային և տեղական գործընկերների կողմից ներկայացված առաջարկները, հանրային քննարկումների արդյունքները։
4․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի 4.6 ենթաբաժնի 15-րդ պարբերությունից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի 1978-L որոշմամբ հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից:
-
Քննարկվել է
19.05.2022 - 03.06.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 3904
Տպել