«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Սույն օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է տնտեսության զորահավաքային նախապատրաստության և զորահավաք հայտարարելու դեպքում տնտեսության զորահավաքային ծավալման ոլորտում էկոնոմիկայի նախարարությանը լիազորություններ վերապահելու անհրաժեշտությամբ:
2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Տնտեսության զորահավաքային նախապատրաստությունը և զորահավաք հայտարարելու դեպքում տնտեսության զորահավաքային ծավալումը պահանջում է համակարգված, միասնական և համաձայնեցված մոտեցում: Ընթացիկ ժամանակաշրջանում տնտեսության զորահավաքային նախապատրաստության գործառույթները պետական կառավարման համակարգի որևէ մարմնի վերապահված չէ, որը կարող է համակարգել «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող միջոցառումները՝ տնտեսության զորահավաքային ծրագրերի ու պլանների մշակումը, տնտեսության գործունեությունը պատերազմական ժամանակաշրջանի աշխատանքային ռեժիմի փոխադրման պլանավորումը, տնտեսության համար անհրաժեշտ զորահավաքային հզորությունների և բնակչության պահանջմունքները բավարարող արտադրությունների ստեղծումը, զարգացումն ու պահպանումը:
Օրենքի նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի տնտեսության զորահավաքային նախապատրաստության ոլորտում լիազոր մարմին, որը կիրականացնի վերը նշված խնդիրները:
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Տնտեսության զորահավաքային նախապատրաստության գործընթացում համապատասխան լիազորություններով, պարտավորություններով և իրավասու-թյուններով օժտված լիազոր մարմնի առկայություն:
5.Այլ տեղեկություններ
Նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության 2022 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում։
Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ ենթաօրենսդրական իրավական ակտերի նախագծերի մշակման և շրջանառության փուլում նախագծերին կից ներկայացվող հիմնավորման մեջ կներառվի նաև անհրաժեշտ տեղեկատվություն՝ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին։
Նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն է առաջանում լրացումներ կատարել «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 658-Լ որոշման մեջ։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
Նախագիծը չի բխում վեը նշված փաստաթղթից։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Կառավարության գաղտնի որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագիր-ժամանակացույցից։
-
Քննարկվել է
19.05.2022 - 03.06.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 3277
Տպել