Լրամշակման փուլում է
ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՏՈՄ ԴԱՎԻԴ ՍԵՎԱՆ ՔՐԻՍՏԻԱՆ ԺԱԿԻ ԲԱՆԴԻԿՅԱՆԻՆ, ՌՈՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԺԱՆ ԼԻՈՆԵԼ ՌԱՖԱՅԵԼԻ ՊԱՍՔԻՆՅՈՒՍԻՆ, ԷՄԻԼ ՀԵՆՐԻԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԷԴՈՒԱՐԴԻ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
------ --------------------------- 2022 թ. № -Ա
ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՏՈՄ ԴԱՎԻԴ ՍԵՎԱՆ ՔՐԻՍՏԻԱՆ ԺԱԿԻ ԲԱՆԴԻԿՅԱՆԻՆ, ՌՈՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԺԱՆ ԼԻՈՆԵԼ ՌԱՖԱՅԵԼԻ ՊԱՍՔԻՆՅՈՒՍԻՆ, ԷՄԻԼ ՀԵՆՐԻԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԷԴՈՒԱՐԴԻ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22‑րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի 3-րդ և 6-րդ ենթակետերով՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝
- Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչից մինչև 2024 թվականի ամառայի զորակոչը տարկետում տալ հետևյալ քաղաքացիներին.
1) Տոմ Դավիդ Սևան Քրիստիան Ժակի Բանդիկյանին (ծնվ.` 2002 թվականի մարտի 11-ին, հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Խանջյան 27)։
2) Ռոմեն Հովհաննես Ժան Լիոնել Ռաֆայելի Պասքինյուսին (ծնված` 2001 թվականի սեպտեմբերի 13-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Խանջյան 27)։
3) Էմիլ Հենրիի Պետրոսյանին (ծնված` 2001 թվականի օգոստոսի 22-ին, հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Խանջյան 27),
- Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչից սկսած մինչև 26 տարին լրանալը տարկետում տալ Հովհաննես Էդուարդի Պողոսյանին (ծնված` 1997 թվականի դեկտեմբերի 17-ին, հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Խանջյան 27)։
-
Քննարկվել է
18.05.2022 - 07.06.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սպորտ և երիտասարդություն, Միջուկային անվտանգություն
Դիտումներ` 3220
Տպել