Լրամշակման փուլում է
ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
------ --------------------------- 2022 թ. № --------- -Ա
ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ
ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ
ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման հավելվածի 5-րդ և 6-րդ կետերը՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչից մինչև 2026 թվականի ամառային զորակոչը տարկետում տալ սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների՝ համաձայն հավելված N 1-ի.
- Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչից մինչև 2024 թվականի ամառային զորակոչը տարկետում տալ սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների՝ համաձայն հավելված N 2-ի.
- Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչից սկսած մինչև 26 տարին լրանալը տարկետում տալ.
1) Սիմոն Գևորգի Մարտիրոսյանին (ծնված` 1997 թվականի փետրվարի 17-ին հաշվառման հասցեն ՀՀ Արմավիրի մարզ, գ. Հայկաշեն, 11-րդ փող., տուն 6, Էջմիածնի ԶԿ) ծանրամարտի 2019 թվականի Թայլանդի Պատտայա քաղաքում կայացած մեծահասակների աշխարհի չեմպիոն և 2021 թվականի Տոկիոյում ամառային օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիր,
2) Նորայր Արմենի Հախոյանին (ծնված՝ 1997 թվականի հունվարի 31-ին, հաշվառման հասցեն ք. Երևան, Բագրատունյանց փ., շ.38/1, բն. 27, Շենգավիթի ԶԿ) հունահռոմեական ըմբշամարտի 2021 թվականի Նորվեգիայի Օսլո քաղաքում կայացած մեծահասակների աշխարհի առաջնությանը գրավել է 5-րդ տեղը,
-
Քննարկվել է
17.05.2022 - 06.06.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սպորտ և երիտասարդություն
Դիտումներ` 3169
Տպել