Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության աջակցության միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության աջակցության միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ նախագիծ) մշակվել է՝ հիմք ընդունելով ՀՀ փոխվարչապետ Մ. Գրիգորյանի մոտ 25.12.2021 թ. կայացած՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության ոլորտում իրականացվող ծրագրերի շուրջ խորհրդակցության N 1 արձանագրության 3-րդ կետի 2-րդ ենթակետը, համաձայն որի հանձնարարվել է միջոցառումը վերանախագծել այնպես, որ հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության միջոցառումները կենտրոնանան աշխատատեղի հարմարեցման, ուղեկցողի և տրանսպորտային ծախսերի փոխհատուցման վրա։

2․ Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվում է միջոցառման մեջ ընդգրկված հաշմանդամություն ունեցող անձի համար աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում գործատուին տրամադրել միանվագ փոխհատուցում՝ առավելագույնը 500.0 հազ. դրամի չափով՝ փոխհատուցելու աշխատանքի համար անհրաժեշտ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված խելամիտ հարմարեցումների համար կատարված ծախսերը:

Նախագծով առաջարկվում է նաև տեսողական կամ հենաշարժողական խնդիրներով առաջին խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձանց համար՝

  • ուղեկցող ունենալու համար տրամադրել անհատույց դրամական օգնություն մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով` նվազագույն ամսական աշխատավարձի չափով,
  • փոխհատուցել տրանսպորտային ծախսերը մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով` առավելագույնը 100 000 դրամի չափով։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

4․ Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովման համար հնարավորությունների ստեղծում։

5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, և պետական բյուջեում ծախսերի ավելացում չի նախատեսվում: Այն կիրականացվի «1088. Զբաղվածության ծրագրի» համար ՀՀ պետական բյուջեով հատկացված ընդհանուր ֆինանսական միջոցների շրջանակում: 

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի «4.6 Աշխատանք և սոցիալական պաշտպանություն» բաժնում նախատեսված է բարձրացնել զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի հասցեականությունն ու արդյունավետությունը, ըստ անհրաժեշտության ներդնել նոր ծրագրեր՝ նպատակաուղղված աշխատաշուկայում երիտասարդների, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց մրցունակության բարձրացմանը, «կրթություն-աշխատաշուկա» փոխառնչությունների խթանմանը։ Նախագծով առաջարկվող փոփոխությունները բխում են վերոնշյալ միջոցառման իրականացման անհրաժեշտությունից։

 

 

 

 

  • Քննարկվել է

    17.05.2022 - 01.06.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3808

Տպել

Առաջարկներ`

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

01.06.2022

Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման դեպքում աշխատատեղի հարմարեցման համար գործատուին փոխհատուցում տրամադրելով.- Առաջարկվում է ավելացնել- հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունման մրցույթի հարմարեցման համար գործատուին փոխհատուցում տրամադրելով

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

01.06.2022

Առաջարկվում է - Հավելվածի 9-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ «Տեսողության և մտավոր խնդիրներով ուղեկցողի կարիք ունեցող անձանց համար, ըստ անհրաժեշտության, ապահովվում է մատչելի էլեկտրոնային կամ թղթային ձևաչափով պայմանագրի տրամադրումը»։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

01.06.2022

Առաջարկվում է -Հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2) տեսողության, մտավոր կամ հենաշարժական խնդիրներով առաջին խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձանց, որոնք ունեն ուղեկցողի կարիք (այսուհետ` ուղեկցողի կարիք ունեցող), աշխատանքի տեղավորման դեպքում ուղեկցող ունենալու համար անհատույց դրամական օգնություն տրամադրելով և տրանսպորտային ծախսերը փոխհատուցելով»։

Տեսնել ավելին