Հիշել նախագիծը

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 28-րդ հոդվածի 8-րդ մասն «իրավական ակտերով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումների» բառերով։

Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ՝

«Հոդված 29 Հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի կողմից նվերներ ընդունելու սահմանափակումները

  1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը և հանրային ծառայողը չպետք է իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունեն կամ դրանք հետագայում ընդունելու համաձայնություն հայտնեն:

2․ Հանրային պաշտոն զբաղեցնող անձը և հանրային ծառայողը պետք է ապահովեն, որ իրենց ընտանիքի անդամները և իրենց հետ փոխկապակցված անձինք չընդունեն նվեր կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն չհայտնեն, եթե առկա է հնարավոր կամ իրական կապ հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի պարտականությունների կատարման և ստացված նվերի միջև։

  1. Սույն օրենքի իմաստով` «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի պաշտոն չզբաղեցնող անձի, այդ թվում՝ ներված պահանջը, անհատույց կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով պահանջի զիջումը, անհատույց հանձնված գույքը կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով վաճառված գույքը, անհատույց կամ անհամարժեք ցածր գնով մատուցված ծառայությունը կամ կատարված աշխատանքը, ինչպես նաև արտոնյալ փոխառությունը, դրամական միջոցները (կանխիկ, անկանխիկ կամ որևէ այլ ձևով արտահայտված, այդ թվում՝ նվեր քարտեր, կրիպտոարժույթ և այլն), ուրիշի գույքի անհատույց օգտագործումը կամ այլ գործողություններ, որոնց հետևանքով անձն ստանում է օգուտ կամ առավելություն:

4․ Հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի համար թույլատրելի նվերներ են հանդիսանում.

  • պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի ժամանակ տրվող նվերները կամ կազմակերպվող հյուրասիրությունը.
  • սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունը.
  • ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը.
  • կրթաթոշակը, դրամաշնորհը կամ նպաստը՝ տրված հրապարակային մրցույթի արդյունքով` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով և նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքում.
  • օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվերները:
  1. Սույն հոդվածի իմաստով «հյուրասիրություն» է համարվում այն նվերը, որն առաջարկվել, տրվել կամ ստացվել է պաշտոնական հարաբերություններ սկսելու, դրանք ամրապնդելու կամ զարգացնելու նպատակով: Այն ընդգրկում է, բայց չի սահմանափակվում ընդունելության, ժամանցային, սոցիալական կամ սպորտային միջոցառումների հրավերներով և առաջարկներով և տրվում է հյուրասիրողի ներկայությամբ:
  2. Եթե սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին, 3-րդ, 5-րդ կետերով նախատեսված նվերի արժեքը գերազանցում է վաթսուն հազար Հայաստանի Հանրապետության դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն: Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պարտավոր են սահմանված կարգով այն հանձնել պետությանը կամ համայնքին:

7․ Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված թույլատրելի համարվող նվերների արժեքը գնահատվում է` հիմք ընդունելով այն ողջամիտ շուկայական գինը, որը նվեր ստացողը գիտեր կամ կարող էր իմանալ նվերի ընդունման պահին կամ դրա ընդունումից հետո:

  1. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված նվերները ենթակա են իրացման «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով սահմանված կարգով կամ անհատույց օգտագործման տրամադրման։

9․ Եթե հանրային պաշտոն զբաղեցնող անձը կամ հանրային ծառայողը ստացել է նվեր, որը ողջամտորեն կարող է ընկալվել որպես իր պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ տրված, ապա հանրային ծառայողը սահմանված կարգով անմիջապես հայտնում է տվյալ մարմնի բարեվարքության հարցերով կազմակերպչին, դատավորը՝ Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովին, դատախազը՝ Էթիկայի հանձնաժողովին, այլ հանրային պաշտոն զբաղեցնող անձը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ իրավիճակի լուծմանն ուղղված գործողությունների վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով: Եթե բարեվարքության հարցերով կազմակերպչի, Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի, Էթիկայի հանձնաժողովի կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ստացված խորհրդատվական կարծիքի համաձայն՝ նվերը հանդիսանում է սույն հոդվածի իմաստով թույլատրելի չհամարվող, ապա հանրային պաշտոն զբաղեցնող անձը կամ հանրային ծառայողը պարտավոր է ապահովել, որ ստացված նվերը վերադարձվի կամ վճարվի դրան համարժեք հատուցում նվերն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում: Եթե սահմանված ժամկետում նվերը վերադարձնելը կամ համարժեք հատուցում վճարելը հնարավոր չէ, ապա հանրային պաշտոն զբաղեցնող անձը կամ հանրային ծառայողը պարտավոր է սահմանված կարգով նվերը հանձնել պետությանը կամ համայնքին։

     10․ Եթե հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին հայտնի է դառնում, որ իր ընտանիքի անդամները կամ իր հետ փոխկապակցված անձինք ստացել են նվեր, որը ողջամտորեն կարող է ընկալվել որպես իր պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ տրված, ապա այդ մասին տեղեկություն ստանալուց հետո հանրային ծառայողը սահմանված կարգով անմիջապես հայտնում է տվյալ մարմնի բարեվարքության հարցերով կազմակերպչին, դատավորը՝ Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովին, դատախազը՝ Էթիկայի հանձնաժողովին, այլ հանրային պաշտոն զբաղեցնող անձը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ իրավիճակի լուծմանն ուղղված գործողությունների վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով: Եթե բարեվարքության հարցերով կազմակերպչի, Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի, Էթիկայի հանձնաժողովի կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ստացված խորհրդատվական կարծիքի համաձայն՝ նվերը հանդիսանում է սույն հոդվածի իմաստով թույլատրելի չհամարվող, ապա հանրային պաշտոն զբաղեցնող անձը կամ հանրային ծառայողը պարտավոր է ապահովել, որ ստացված նվերը վերադարձվի կամ վճարվի դրան համարժեք հատուցում նվերն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում: Եթե սահմանված ժամկետում նվերը վերադարձնելը կամ համարժեք հատուցում վճարելը հնարավոր չէ, ապա հանրային պաշտոն զբաղեցնող անձը կամ հանրային ծառայողը պարտավոր է սահմանված կարգով նվերը հանձնել պետությանը կամ համայնքին։»:

Հոդված 3 Օրենքի 30-րդ հոդվածը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ՝

«Հոդված 30. Նվերների հաշվառումը և հանձնումը

  1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը և հանրային ծառայողը պարտավոր է իր կողմից ստացված թույլատրելի նվերները հաշվառել նվերների հաշվառման ռեեստրում (այուհետ՝ Ռեեստր)։
  2. Նվերների հաշվառման, հանձնման և գնահատման կարգը, Ռեեստրում լրացման ենթակա տվյալների ցանկը, ներկայացված տվյալներում փոփոխություններ կատարելու կարգը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։»:

Հոդված 4 Օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով՝

«6) նվերների ընդունման սահմանափակումների խախտման դեպքերի վերաբերյալ սահմանված կարգով տեղեկություններ է տրամադրում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։»։

Հոդված 5 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածի 12-րդ մասում «Վարքագծի կանոնների» բառերից հետո լրացնել «բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումների,» բառերով։

Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1․1-րդ կետը «վարքագծի կանոնների» բառերից հետո լրացնել «,  բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումների,» բառերով.

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․3-րդ կետով․

«1․3)  հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու սահմանափակումների պահպանմանը հետևելը, նվերների հաշվառման գործընթացը կանոնակարգելը և վերահսկելը.»։

Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետը «վարքագծի կանոնների խախտումների» բառերից հետո լրացնել «, բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումների,» բառերով։

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ․

«3) վարում է հայտարարատու պաշտոնատար անձանց, այդ թվում` «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով նախատեսված՝ կուսակցությունների ղեկավար մարմինների պաշտոնատար անձանց և հայտարարագրերի, ինչպես նաև հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների նվերների հաշվառման ռեեստրերը.»,

3)  6-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ․

«6) քննում և լուծում է հայտարարագրմանը և նվերներ ընդունելու սահմանափակումներին առնչվող խախտումների վերաբերյալ գործեր.»։

 

Հոդված 4.  Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5 Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասը «վարքագծի կանոնների առերևույթ խախտումների» բառերից հետո լրացնել «, բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումներին առնչվող խախտումների,)» բառերով։

Հոդված 6 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում «սույն օրենսգրքով» բառերը փոխարինել «Հանրային ծառայության մասին» օրենքով» բառերով։

Հոդված 2 Օրենքի 73-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 3. Օրենքի 85-րդ հոդվածի 1-ին մասում «խախտելու համար» բառերից հետո լրացնել «բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի խախտման դեպքերի:» բառերով:

Հոդված 4. Օրենքի 142-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.

«2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ: Սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված վարչական պատասխանատվություն:»:

2) 6-րդ մասի 2-րդ կետում «9-րդ,» թվից հետո հանել «11-րդ և» բառերը:

Հոդված 5 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 37-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7․1 մասով՝

«7․1  Սույն օրենսգրքի 166․1-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելուց հետո` երեք տարվա ընթացքում:»:

Հոդված 2. Օրենսգրքի 166․1-րդ հոդվածը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ՝

«Հոդված 1661.    Նվերներ ընդունելու կամ հաշվառելու սահմանված կարգը խախտելը

1․ Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից իր պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև երեքհազարապատիկի չափով` նվեր ստացված առարկայի բռնագրավմամբ, իսկ դրա անհնարինության դեպքում` ստացված նվերի արժեքի հնգապատիկի հատուցմամբ։

2․ Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից իր ընտանիքի անդամների կամ իր հետ փոխկապակցված անձանց կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված նվերների ստացման մասին չհայտնելը կամ սահմանված կարգի խախտմամբ հայտնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև երեքհազարապատիկի չափով` նվեր ստացված առարկայի բռնագրավմամբ, իսկ դրա անհնարինության դեպքում` ստացված նվերի արժեքի հնգապատիկի հատուցմամբ:

3․ Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված նվերները չհաշվառելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով` նվեր ստացված առարկայի բռնագրավմամբ, իսկ դրա անհնարինության դեպքում` ստացված նվերի արժեքի կրկնապատիկի հատուցմամբ։

4․ Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված նվերները սահմանված ժամկետների կամ կարգի խախտմամբ հաշվառելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հինգ հարյուրապատիկի չափով` նվեր ստացված առարկայի բռնագրավմամբ, իսկ դրա անհնարինության դեպքում` ստացված նվերի արժեքի կրկնապատիկի հատուցմամբ։

Հոդված 3 Օրենսգրքի 244․17-րդ հոդվածի 1-ին մասը «Սույն օրենսգրքի» բառերից հետո լրացնել «166․1-րդ,» թվով։

Հոդված 4 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ 

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Սահմանադրական դատարանի մասին» 2018 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում «9-րդ,» թվից հետո հանել «11-րդ և» բառերը:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը «խախտումն է» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի խախտման: Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված վարչական պատասխանատվություն:» բառերով:

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ՝

 «11) պահպանել «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված՝ նվեր ընդունելու սահմանափակումները.»։

Հոդված 4 Օրենքի 15-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատախազության մասին» 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-198-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 49-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 2 Օրենքի 53-րդ կետի 1-ին մասի 2-րդ կետը «խախտելը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով սահմանված կանոնի խախտման: Սույն օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով սահմանված կանոնի խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված վարչական պատասխանատվություն.» բառերով:

Հոդված 3 Օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ կետով՝

«13) պահպանել «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված՝ նվեր ընդունելու սահմանափակումները:»։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «քաղաքացիական ծառայողի վարքագծի կանոնները խախտելու» բառերից հետո լրացնել «, բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումների,)» բառերով.

2) 1-ին մասում «շահերի բախման կանոնները» բառերից հետո հանել «, նվերներ ընդունելու արգելքը» բառերը.

3) 13-րդ մասում «շահերի բախման կանոնները խախտելու» բառերից հետո հանել «, նվերներ ընդունելու արգելքը խախտելու» բառերը։

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում «շահերի բախման» բառերից հետո հանել «, նվերներ ընդունելու արգելքի» բառերը։

Հոդված 3. Օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ մասում «այլ սահմանափակումների» բառերից հետո հանել «նվերներ ընդունելու արգելքի,» բառերը։

Հոդված 4 Օրենքի 35-րդ հոդվածում`

1) վերնագրում «շահերի բախման կանոնները» բառերից հետո հանել «, նվերներ ընդունելու արգելքը» բառերը.

2) 3-րդ մասում «շահերի բախման կանոնները» բառերից հետո հանել «և (կամ) նվերներ ընդունելու արգելքը» բառերը։

Հոդված 5 Օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) 1-ին կետից հանել «նվերներ ընդունելու արգելքի,» բառերը.

2) 5-րդ կետը շարադրել  հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ․

«5) վարում է քաղաքացիական ծառայողների կողմից անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների և շահերի բախման, նվերների ընդունման սահմանափակումների խախտման դեպքերի վիճակագրություն և նվերների ընդունման սահմանափակումների խախտման դեպքերի վերաբերյալ սահմանված կարգով տեղեկություններ է տրամադրում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:»։

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀO-402-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 48․2-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, նվերներ ընդունելու արգելքը» բառերը։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դիվանագիտական ծառայության մասին» 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-249 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 43-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով՝

«7) «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված՝ նվեր ընդունելու սահմանափակումները պահպանելը:»։

Հոդված 2. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 3 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-20-Ն օրենքի լրացնել հետևյալ բովանդակությամբ 4․1 հոդվածով՝

«Հոդված 41. Պատգամավորի կողմից նվերներ ընդունելու սահմանափակումները 

1․ Պատգամավորի նկատմամբ կիրառվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված՝ նվեր ընդունելու սահմանափակումները:»։

Հոդված 2 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Քննարկվել է

    16.05.2022 - 31.05.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Կոռուպցիայի դեմ պայքար

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4486

Տպել