ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1565-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
2022 թվականի __________ «____» N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1565-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը՝ Կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի «Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 344-Ն, 2007 թվականի փետրվարի 15-ի N 346-Ն, 2007 թվականի ապրիլի 5-ի N 401-Ն ու 2011 թվականի մարտի 31-ի N 350-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1565-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) Ցանկ N1-ի «Շարժիչը և դրա համակարգերը» գլխի 1-ին կետում «և ածխաջրածինների՝ CH» բառերը փոխարինել «ածխաջրածինների՝ CH, ազոտի օքսիդների՝ NOx» բառերով, իսկ 2-րդ կետում «Դիզելային շարժիչի ծխայնության ստուգում» բառերից հետո լրացնել «և ազոտի օքսիդների՝ Nox, ածխածնի օքսիդի՝ CO, ածխաջրածինների՝ CH պարունակության ստուգում» բառերը,
2) Ցանկ N2-ի «Շարժիչի և դրա համակարգերի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները» գլխի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«
8. |
Գազաանալիզատոր (սարք` կայծային բռնկմամբ (բենզինային, գազային) կամ դիզելային շարժիչներով ավտոտրանսպորտային միջոցների արտանետումների մակարդակների չափման համար |
ածխածնի օքսիդի (CO) պարունակությունը |
0-5 % |
3 % |
ածխածնի երկօքսիդի (CO2) պարունակությունը |
0-16 % |
3 % |
||
ածխաջրածինների (CH) պարունակությունը |
500-4000 մլն-1 |
3 % |
||
ազոտի օքսիդների (NOx) պարունակությունը |
0-4000 մլն-1 |
10 % |
||
ծնկաձև լիսեռի պտտման հաճախությունը |
500-3500 րոպե-1 |
2.5 % |
»,
3) «Տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի արատորոշման քարտ» Ձևի «Շարժիչը և դրա համակարգերը» տողի 2-րդ սյունակում «CO-ի և CH-ի պարունակությունը» բառերը փոխարինել «CO-ի, CO2-ի, CH-ի և NOx-ի պարունակությունը» բառերով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։
-
Քննարկվել է
12.05.2022 - 01.06.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն, Բնապահպանություն, Տրանսպորտ, Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 2940
Տպել