Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 779-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

«      »  2022 թվական   N   -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 779-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ք. Երևան

 

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Կառավարությունը որոշում է՝

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի «Արդարադատության նախարարությանը պաշտոնական փաստաթղթի ձևանմուշի, այն կազմող անձի, վերջինիս պաշտոնեական դիրքի, պաշտոնավարման ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկությունների, նրա ստորագրության և պաշտոնական փաստաթուղթը հաստատող կնիքի, դրոշմակնիքի նմուշների տրամադրման կարգը, այդ տեղեկությունների պահպանման պայմանները և ժամկետները սահմանելու մասին» N 779-Ն որոշմամբ հաստատված հավելվածի՝

1) 1-ին կետի «և այլ մարմինների» բառերից հետո լրացնել «, այդ թվում  իրավահաջորդ,» բառերը,

2) 1-ին կետի 1-ին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.›«Սույն կետում նշված պարտավորությունը վերաբերում է նաև Հայաստանի Հանրապետության ուսումնական և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններին, ինչպես նաև ապոստիլով վավերացման ենթակա   փաստաթուղթ տրամադրող այլ կազմակերպությունների ղեկավարներին»:

3) 2-րդ կետի «նոտարական պալատը» բառերից հետո լրացնել «կամ նոտարը» բառերը:

4) 4-րդ և 7-րդ կետերի 1-ին նախադասության վերջակետից առաջ լրացնել «, դրանց վերակազմակերպված լինելու դեպքում՝ իրավահաջորդին» բառերը:

5) 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1 կետ.

«Սույն կարգի 4-րդ և 7-րդ կետերում նշված հարցումները Արդարադատության նախարարության կողմից կարող են կատարվել և հայցվող տեղեկությունները ստացվեն պաշտոնական փաստաթուղթը տրամադրող մարմիններից կամ անձանցից անմիջականորեն՝  էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության միասնական կառավարման համակարգերի, փոստային ծառայության կամ էլեկտրոնայի փոստի միջոցով:»:

6) 10-րդ կետում «փաստաթղթային և էլեկտրոնային եղանակով» բառերը հանել,

7) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Սույն կարգով նախատեսված տեղեկությունները, նմուշները Արդարադատության նախարարությանը տրամադրվում են, ինչպես նաև փաստաթղթաշրջանառությունը իրականացվում է փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով:»

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

  • Քննարկվել է

    12.05.2022 - 27.05.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Առողջապահություն, Կրթություն և գիտություն, Տարածքային կառավարման և զարգացման, Հանրային ծառայություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3749

Տպել