Հիշել նախագիծը

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՌԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ԱՊԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՌԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ԱՊԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա տվյալների բազայի ապանձնավորված տեղեկատվությունը համարվում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը, որի կառավարումն իրականացվում է Կառավարության սահմանած կարգով: Նշված կարգի սահմանման անհրաժշետությամբ է պայմանավորված սույն նախագծի մշակումը:

Առողջապահության ոլորտի արդյունավետ կառավարման և հետագա զարգացման համար կարևոր նախապայման է հանդիսանում ժամանակակից էլեկտրոնային առողջապահության համակարգի առկայությունը, որը հնարավորություն է ընձեռնում արդյունավետ կերպով իրականացնել բնակչության առողջապահական տվյալների մուտքագրումը, մշակումը, պահպանումը, արխիվացումը, անձնական տվյալների ապանձնավորումը, օգտագործումը էլեկտրոնային միջավայրում:

 

2. Առաջարկվող կարգավորումների բնույթը

Նախագծով նախատեսվում է սահմանել էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա տվյալների բազայի ապանձնավորված տեղեկատվության կառավարման կարգը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության և ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից:

 4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է վիճակագարության, վերլուծությունների, հետազոտությունների, կանխատեսումների, գիտական աշխատանքների, փորձաքննությունների իրականացաման, հրապարակումների նպատակով օգտագործել Էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա ապանձնավորված տվյալները:

 

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը համապատասխան ռազմավարական փաստաթղթերից չի բխում:

 

6. Նախագծի ընդունման առնչությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումների կամ նվազեցումների վերաբերյալ

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    10.05.2022 - 25.05.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3504

Տպել