Հիշել նախագիծը

«ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ «ՀԱՅԿ» ԿԻՆՈՍՏՈՒԴԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 417 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

««ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ «ՀԱՅԿ» ԿԻՆՈՍՏՈՒԴԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 417 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 ««Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու, գույք ամրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 17-ի N 417 որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ որոշում) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» և «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից իրականացվող գործառույթները միավորելու և դրանք մեկ կազմակերպության կողմից իրականացնելու հանգամանքով:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

 «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» և «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները ստեղծվել են հայկական կինոարտադրության բնագավառում գործունեություն իրականացնելու նպատակով: Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կինոարտադրության ոլորտում իրականացնում է հայկական փաստավավերագրական կինոարտադրություն, իսկ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը՝ կինոարտադրության ոլորտում իրականացնում է տարբեր ժանրերի (խաղարկային, անիմացիոն և այլ ֆիլմեր) կինոարտադրության աջակցություն:

Միաժամանակ, վերոգրյալ կազմակերպությունները, իրենց կանոնադրությամբ նախատեսված գործունեության նպատակներին համապատասխան իրականացնում են նմանատիպ և նույնաբովանդակ գործառույթներ՝ արտադրում և աջակցում են կինոֆիլմերի և տեսաֆիլմերի արտադրմանը՝ կինոարտադրության ծրագրով, ՀՀ պետական բյուջեով նախատեսված հատկացումների շրջանակում կազմակերպում և իրականացնում են կինոնախագծերի ֆինանսավորում (հանձնաժողովի միջոցով), և համակարգում են կինոարտադրողների հետ իրավահարաբերությունները, իրականացնում են կինո-Ֆոտո-Ֆոնո հավաքածուի պահպանում, վերականգնում, թվայնացում ու տարածում, որոշում են օգտագործման ընտրության եղանակը, այդ ֆիլմերի հեռարձակման, նյութական կրիչներով բազմացման, տարածման և իրացման ձևերը, կինոարտադրողների վերպատրաստման և մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով իրականացնում են խորհրդատվական գործունեություն, համագործակցում են կինոարտադրության միջազգային կազմակերպությունների հետ, կինոարվեստը ներկայացնում են միջազգային ասպարեզներում, իրականացնում են համատեղ կինոարտադրություն (միջպետական համաձայնագրերի և կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերին համապատասխան) և այլ գործառույթներ:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Նպատակ ունենալով միավորել երկու կինոկազմակերպությունների գործառույթները՝ անհրաժեշտություն է առաջացել «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպել՝ միացնելով «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

 Միաժամանակ, նախագծով նախատեսվում է ք. Երևան, Գևորգ Չաուշի 50 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկի 1034 քառ. մետր մակերեսով տարածքը անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ին:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրա­պե­տության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետների կողմից:

  1. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» և «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միացման ձևով կվերակազմակերպման արդյունքում նախատեսվում է ֆինանսական միջոցների և մասնագիտական ռեսուրսների կենտրոնացում, և կառավարման արդյունավետության բարձրացում:

  1. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.

««Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու, գույք ամրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 17-ի N 417 որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի առաջանում:

  1. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.
  2. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշ­տու­թյունը.

Չի առաջացնում:

  1. 2. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համա­պա­տասխանությունը.

Համապատասխանում է:

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

««Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու, գույք ամրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 17-ի N 417 որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4-րդ գլխի 4.9 բաժնում ամրագրված բարեփոխումների հետևյալ ուղղությունը՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունների օպտիմալացում, ֆինանսական միջոցների և մասնագիտական ռեսուրսների կենտրոնացում, մասնագիտական կարողությունների զարգացման ծրագրի և իրավական ակտերի մշակում:

  1. Այլ տեղեկություններ.

 

Չկան:

  • Քննարկվել է

    08.05.2022 - 23.05.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3856

Տպել