«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 979-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N979-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայումս Հայաստանի Հանրապետության համայնքների կողմից ստեղծված կամ կառավարվող տեղեկատվական համակարգերի տվյալները և մասնավորապես համայնքի նկատմամբ դրամական պարտավորություններ ունեցող անձանց մասին տեղեկատվական բազաները ներառված չեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հանրային տվյալների այն բազաների ցանկում, որոնցում առկա տվյալները պետք է փոխանցվեն վարկային բյուրոներին, մինչդեռ այդ տվյալները կարող են օգտագործվել քաղաքացու ֆինանսական կարգապահության մասին պատկերացում կազմելու, ըստ այդմ նաև վերջինիս վարկունակությունը ճշգրիտ որոշելու համար։
- Առաջարկվող փոփոխությունը և ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում համայնքների կողմից ստեղծված կամ կառավարվող տեղական հարկերի, տուրքերի, վճարների, ինչպես նաև համայնքի նկատմամբ այլ հիմքերով առկա դրամական պարտավորությունների մասին տվյալները պարունակող բազաները կներառվեն հանրային տվյալների այն բազաների շարքում, որոնցից տվյալները տրամադրվում են «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ վարկային բյուրոյին։ Նշված տվյալների փոխանցումը կնպաստի բանկերի և այլ վարկային կազմակերպությունների կողմից անձանց վարկունակության ավելի համապարփակ ստուգմանը, ինչպես նաև հանրության ֆինանսական կարգապահության բարձրացմանը:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվում է միասնական քաղաքականություն հանրային բազաների միասնականացման և օգտագործման արդյունավետության բարձրացման ուղղությամբ։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Երևանի քաղաքապետարան, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է:
-
Քննարկվել է
06.05.2022 - 21.05.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 3485
Տպել