Հիշել նախագիծը

ՏԻԳՐԱՆ ԱՐՇԱԿԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

  ՏԻԳՐԱՆ ԱՐՇԱԿԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Տիգրան Արշակի Գրիգորյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ քաղաքացի Տիգրան Արշակի Գրիգորյանը (ծնվ.՝ 02.07.1995 թ., հաշվառման հասցեն՝  ք. Երևան, Աղբյուր Սերոբի փող. 7 շ. 58/1 բն.) 2013 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի մաթեմատիկայի բաժինը: 2017 թվականին ավարտելով բակալավրիատը ընդունվել է նույն համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիանների կրթական և հետազոտական կենտրոնի տեղեկատվական համակարգերի ամբիոնի մագիստրատուրա: 2018 թվականին գերանզացությամբ ավարտելով մագիստրատուրան և ստանալով ՀՀ կառավարության 2018 թվականի 451-Ն որոշմամբ տարկետում, ընդունվել է նույն ամբիոնի ասպիրանտուրա: 2021 թվականի դեկտեմբերի 17-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Կանոնավոր արտահայտություններ՝ բազմաժապավեն վերջավոր ավտոմատների լեզուների համար» թեմայով: 2022 թվականի փետրվարի 10-ի ԲՈԿ 037 մասնագիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է ֆիզիկամաթեմաթիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Տ. Գրիգորյանը ուսանողական տարիներից մասնակցել է մի շարք օլիմպիադաների: Մասնավորապես, 5 անգամ նա մասնակցել է William Lovell Putnam-ի անվան միջազգային մաթեմաթիկայի ուսանողական օլիմպիադայի՝ արժանանալով երկրորդ և երրորդ կարգի մրցանակների:

Տ. Գրիգորյանը 2014 թվականից սկսած աշխատել է տեղեկատվական տեխնոլոգիանների մասնավոր սեկտորում, իսկ 2021 թվականի մարտի 18-ից աշխատում է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոնի տեղեկատվական տեխնոլոգիանների և մեքենայական ուսուցման լաբորատորիայում՝ որպես կրտսեր գիտաշխատող, և կատարում է գիտական և գիտահետազոտական աշխատանքներ: 

 

 

Ակնկալվող արդյունքը.

«Տիգրան Արշակի Գրիգորյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Տ. Գրիգորյանին մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իր ներդրումը ունենալուն:  

«Տիգրան Արշակի Գրիգորյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

«Տիգրան Արշակի Գրիգորյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում վերը նշված ռազմավարական փաստաթղթերից:

 

 

                                                 

 

 

  • Քննարկվել է

    04.05.2022 - 20.05.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3405

Տպել