ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 955-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի հ. 955-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման վերաբերյալ
Անհրաժեշտությունը.
ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթեվեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» հ. 955-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է՝ ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի «Ճանապարհային գծանշմանը ներկայացվող պահանջները, դրա կիրառման կանոնները, ճանապարհային ցանկապատներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման և տեղակայման կանոնները, ուղղորդ սարքվածքներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման և տեղակայման կանոնները և արհեստական անհարթություններին ներկայացվող պահանջները և դրանց կիրառման կանոնները հաստատելու մասին» հ. 113-Ն որոշման մեջ կատարվող փոփոխություններով, ինչից էլ բխում է որոշման ընդունման անհրաժեշտությունը:
Նախագիծը մշակվել է Երևանի քաղաքապետարանի կողմից:
Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարությունը 2022 թվականից «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում և ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելում» ծրագրի իրականացումը պատվիրակել է Երևանի քաղաքապետին՝ ներկայացված որոշման նախագիծը նպատակ է հետապնդում Երևան քաղաքում մասնակիորեն բարելավելու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման վիճակը և նպաստելու ճանապարհային երթևեկության մասնակիցների անվտանգության ապահովմանը:
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները: Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:
Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք: Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:
Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին: Նախագիծն անմիջականորեն կապակցված է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի հետ, համաձայն որի՝ Երևանի քաղաքապետը տրանսպորտի բնագավառում իրականացնում է պատվիրակված լիազորություններ՝ Երևանի տարածքում ճանապարհային երթևեկության կարգավորումը՝ ճանապարհային գծանշումների, ինչպես նաև երթևեկության նշանների և լուսացույցների տեղադրման միջոցով: Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության կողմից նշված լիազորությունները «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում և ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելում» 2022 թվականի ծրագրերի իրականացման մասով պատվիրակել է Երևանի քաղաքապետին, անհրաժեշտություն է առաջանում բարձրացնելու երթևեկության կառավարելությունը, այդ առումով ներմուծելու կարգավորման նոր էլեմենտներ, ինճից էլ բխում է որոշման ընդունման անհրաժեշտությունը:
-
Քննարկվել է
03.05.2022 - 19.05.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ճանապարհային երթևեկության անվտանգություն
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 3867
Տպել