Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման հայեցակարգին և դրանից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Սույն որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ 2017 թվականի հունվարի 30-ին կայացած խորհրդակցության N 01/23.11/[391566]-17 արձանագրային հանձնարարականի 2-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջների կատարմամբ:
Թեև պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետությունն ունի բավականաչափ փորձ և այդ գործառույթներն իրականացվում են տևական ժամանակ, սակայն նախագծով առաջարկվող մոտեցումներն ու լուծումները համահունչ են առաջատար երկրներում պետական գույքի կառավարման ոլորտում վարվող քաղաքականությանը, դրանք բխում են պետական գույքի կառավարման ոլորտում առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությունից, ինչպես նաև կառավարման կատարելագործման ու պետական գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման հրամայականներից:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Հայեցակարգի հիմնական նպատակն է ամրագրել ՀՀ կառավարության տեսլականը պետական գույքի կառավարման կառավարման ոլորտի զարգացման համար: Մասնավորապես` վարվող ընդհանուր քաղաքականության, պետական գույքի հաշվառման և գրանցամատյանի վարման արդիականացման, պետական մասնակցությամբ ընկերությունների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության բարելավման, ֆինանսատնտեսական ցուցանիշների կայունացման ուղղությամբ:
Հայեցակարգից բխող միջոցառումները կխթանեն պետական գույքի արդիական հաշվառման համակարգի ներդրումը, պետական գույքի գնահատումն ու արժևորումը, պետական գույքի ներդրումային գրավչության բարձրացումը:
Հայեցակարգի ընդունման պարագայում նախատեսվում է հաստատել նաև պետական գույքի կառավարման կատարելագործմանն ուղղված միջոցառումների ցանկ, որտեղ կամրագրվեն հստակ միջոցառումները, դրանց բովանդակությունը, իրականացման ժամկետները և պատասխանատուները:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Հայեցակարգը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից: Այլ ինստիտուտներ և անձինք ներգրավված չեն եղել:
- Ակնկալվող արդյունքը
Հայեցակարգի ընդունմանը պետք է հաջորդի դրանում ամրագրված տեսլականի իրականացման օրենսդրական դաշտի կատարելագործումը: Կոնկրետ միջոցառումների կատարման, իրավական ակտերի ընդունումից հետո տեսանելի կլինեն առաջարկվող բարելավումների արդյունքները:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ
ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման հայեցակարգին և դրանից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի և եկամուտների էական փոփոխություններ չեն առաջանում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման հայեցակարգին և դրանից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման ընդունումից հետո անհրաժեշտ է հաստատել միջոցառումների ցանկ` նոր իրավական ակտերի ընդունման կամ գործող իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին նշումով:
-
Քննարկվել է
15.02.2017 - 20.05.2017
-
Տեսակ
Արձանագրային որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 8648
Տպել