«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և նպատակը․
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Երևան քաղաքի բնակիչները, զբոսաշրջիկները, քաղաքի հյուրերը՝ հատկապես տաք եղանակի պայմաններում զբոսանքի են դուրս գալիս նաև երեկոյան ուշ ժամերին, առավելապես ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին։ Ներկայիս օրենսդրական կարգավորումների համաձայն՝ շրջիկ առևտրի կետերը կարող են աշխատել մինչև 23.00-ն, սակայն շաբաթվա նշված օրերին հետիոտնի հոսքը մինչև ժամը 02.00-ն մեծ է, ինչպես նաև վերջին շրջանում մայրաքաղաքում գիշերային կյանքը ակտիվացել է՝ հատկապես զբոսաշրջիկների մեծ ներհոսքի պահմաններում, ինչը իր հերթին նշված ժամերին առաջացնում է շրջիկ առևտրի պահանջարկ։
Ելնելով վերոգրյալից՝ մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացմանը նպաստելու, ինչպես նաև շրջիկ առևտրի գործունեությանը և պահանջարկի բարելավմանը ուղղված միջոցառումների շրջանակներում, առաջարկում ենք հիշյալ առևտրային գործունեության տեսակի թույլատրելի գործող ժամերը ներկայիս մինչև 23.00-ի փոխարեն շաբաթվա ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին սահմանել մինչև 02.00-ն։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում շրջիկ առևտրի կետերը հնարավորություն կստանան շաբաթվա ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին աշխատել ժամը 23.00-ից հետո մինչև 02.00-ն, ինչը կնպաստի շրջիկ առևտրի կետերի շրջանառության բարձրացմանը, և իր հերթին կնպաստի հավելյալ հարկային մուտքերի ավելացմանը։
- Օրենքի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին
Նախագծերի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:
- Օրենքների ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին
««Առևտրի և ծառայությունների մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
03.05.2022 - 19.05.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Հանրային ծառայություն
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 3249
Տպել