ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
_______________ 2022 թվականի N _____-Ն
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3.1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել՝
- համայնքային մասհանումների ծախսերի մասով հաշվետվությանը ներկայացվող պահանջները՝ համաձայն N 1 հավելվածի.
- համայնքային մասհանումների ծախսերի մասով հաշվետվության ձևաչափը՝ համաձայն N 2 հավելվածի.
- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ընդունվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում համայնքային մասհանումների ծախսերի մասով հաշվետվության ձևաչափը տեղադրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2022 թ. ……………………
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2022 թվականի
_______________-ի N _____-Ն որոշման
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
- Սույն Հավելվածով սահմանվում են «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի 4.1-ին կետով սահմանված համայնքային մասհանումների ծախսերի մասով հաշվետվություններին ներկայացվող պահանջները, կարգավորվում են հաշվետվությունները կազմելու և ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:
- «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ պետական բյուջեի ծախսերում նախատեսված է համայնքների բյուջեներին հատկացնել անվերադարձ կարգով տրվող մասհանումներ (այսուհետ՝ համայնքային մասհանում):
- Համայնքային մասհանումների ծախսերի մասով ընթացիկ տարվա ծրագրի վերաբերյալ յուրաքանչյուր տարի մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը տարեկան հաշվետվություն է ներկայացվում համայնքի ավագանու հաստատմանը:
- Հաշվետվությունները կազմվում են սույն որոշման 2-րդ հավելվածով հաստատված ձևաչափին համապատասխան և հաստատվում ստորագրությունով:
- Հաշվետվությունը թղթային կամ էլեկտրոնային եղանակով ներկայացվում է համայնքային մասհանումների ծախսերի ծրագրով (այսուհետ՝ Ծրագիր) նախատեսված ազդակիր բնակավայրը ներառող համայնք՝ Ծրագիրն իրականացնողի կողմից:
- Ներկայացված հաշվետվությունում թերությունների հայտնաբերման դեպքում հաշվետվությունը ներկայացնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում հաշվետվությունն հետ է ուղարկվում, ուղարկման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում թերությունների վերացման նպատակով` դրա մասին ծանուցում ուղարկելով ներկայացնողին (էլեկտրոնային ներկայացնելու դեպքում՝ օգտվողի էլեկտրոնային փոստի հասցեին):
- Ծրագիրն իրականացնողը 10 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է ճշգրտված հաշվետվություն (էլեկտրոնայինի դեպքում՝ էլեկտրոնային ստորագրությամբ) կամ պարզաբանում ճշգրտում չկատարելու վերաբերյալ:
- Համայնքներին բաշխված համայնքային մասհանումների ծախսերի մասով հաշվետվությունն առանձին հրապարակվում է տվյալ համայնքի պաշտոնական կայքում համայնքի ավագանու հաստատելուց հետո՝ հնգօրյա ժամկետում: Վերջինիս բացակայության դեպքում համայնքի ղեկավարի ներկայացմամբ հրապարակվում է համապատասխան մարզպետարանի պաշտոնական կայքում:
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2022 թվականի
_______________-ի N _____-Ն որոշման
Ձևաչափ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ
ՀՀ ____________ մարզի _______________համայնքի
_____________________ ազդակիր բնակավայրում (-երում)
Համայնքային մասհանումների ծախսման իրականացված ծրագրի մասին
(Եթե ծրագիրն իրականացվել է համայնքի մի քանի ազդակիր բնակավայրերում, ապա նշել դրանց անվանումները)
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի 4.1-ին կետով սահմանված՝ համայնքային մասհանումների ծախսման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) անվանումը `
_____________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________:
Ա) ԾՐԱԳՐԻ ՀԱԿԻՐՃ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ծրագրի իրավական հիմքերը (նշել համայնքի ավագանու որոշման և ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի ամսաթիվը և համարը)՝ _______________ ________________________:
- Ծրագրիսկիզբը և ավարտը՝ __________________________________________:
- Ծրագրի նախագծային արժեքը՝______ հազ. դրամ:
- Համայնքի առկա խնդիրները և նախնական վիճակի նկարագրությունը՝(Ծրագրով նախատեսված ազդակիր բնակավայրի (համայնքի) սոցիալ-տնտեսական զարգացման առնչությամբ) ___________________________________________________________________________:
- Ծրագրի նպատակը և Ծրագրով հաստատված ուղղակի և վերջնական ակնկալվող արդյունքները՝____________________________________________________________:
- Ծրագրի շահառուները՝(նկարագրել շահառուների խումբը՝ ըստ տարիքային, մասնագիտական, կարիքավորության կամ այլ գործոնների և նախատեսվող թիվը) __________________________________________________________________________:
- Ծրագրի շրջանակում նախատեսված միջոցառումները և դրանց ընտրության հիմնավորումները՝(նշել Ծրագրի, ինչպես նաև ծրագրում ընդգրկված միջոցառումների ընտրման հիմնական պատճառները)________________________________________:
Բ) ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
- Ծրագրի իրականացման փաստացի արժեքը՝______ հազ. դրամ:
- Ծրագրի փաստացի շահառուները՝(նշել փաստացի շահառուների խումբը և թիվը ամբողջ ծրագրի ընթացքում) ______________________________________________:
- Ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումները՝(նշել փաստացի իրականացված միջոցառումները՝ յուրաքանչյուրի մասով կատարված աշխատանքների, նկարագրությամբ) __________________________________________________________:
- Ծրագրի իրականացնողները և աջակցողները՝(թվարկել Ծրագրի յուրաքանչյուր միջոցառման մասով իրականացման մասնակիցների (ՏԻՄ, մասնավոր ընկերություն, ոչ առևտրային կազմակերպություն, միջազգային գործընկեր կամ հասարակական կազմակերպություն) անվանումները __________________________________________:
- Ծրագրիփաստացի վերջնական արդյունքների նկարագրությունը՝ ________________________________________________________________________:
- Հաշվետվության հրապարակումը՝(նշել կայքէջում տեղադրման ամսաթիվը, ԶԼՄ-ներում հրապարակման դեպքում՝ նաև տալ հղումները) ______________________________:
-
Քննարկվել է
02.05.2022 - 18.05.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 3427
Տպել