«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 202-րդ հոդվածի 3-րդ մասի՝
- 2-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասություն.
«Խտանյութի մատակարարման պայմանագրում գնորոշման համար խտանյութի մատակարարման օրն ընդգրկող ամսվան հաջորդող երկրորդ ամիսը ներառյալ ժամանակահատվածից ավելի երկար ժամանակահատված նախատեսված լինելու դեպքում մատակարարված խտանյութի ֆիզիկական ծավալի գինը հաշվարկելու համար հիմք են ընդունվում խտանյութի մատակարարման օրն ընդգրկող ամսվան հաջորդող երկրորդ ամսվա համար ձևավորված՝ մետաղների միջազգային միջին գները։».
2. 3-րդ կետի «գ» ենթակետում «20» և «80» թվերը փոխարինել համապատասխանաբար «15» և «85» թվերով:
Հոդված 2. Օրենսգրքի 209-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ռոյալթիի համար սահմանվում է ռոյալթիի բազայի նկատմամբ արժեքային (տոկոսային) դրույքաչափ, որի մեծությունը որոշվում է հետևյալ բանաձևով.
R= R1+R2+R3
որտեղ`
R - ռոյալթիի դրույքաչափն է՝ տոկոսով.
R1=4
R2=Շ/(Հ×8)×100
R3=[Շ1/Հ-0.1]×1/6.5×100
Ընդ որում, R3-ը հաշվարկվում է միայն այն դեպքում, երբ ռոյալթի վճարողի մոտ Շ1/Հ հարաբերակցությունը գերազանցում է 0.1-ը․
Շ - շահույթն է նախքան հարկումը` դրամով, որը հաշվարկվում է որպես ռոյալթիի բազայի և Օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված՝ ռոյալթիի բազայի հետ անմիջականորեն կապված նվազեցումների (բացառությամբ ֆինանսական ծախսերի, սույն բաժնով սահմանված ռոյալթիի և նախորդ տարիների հարկային վնասների) դրական տարբերություն.
Հ - ռոյալթիի բազան է` դրամով․
Շ1 - R3-ի հաշվարկման նպատակով կիրառվող շահույթն է նախքան հարկումը՝ դրամով, որի մեծությունը որոշվում է հետևյալ բանաձևով․
Շ1=Շ-ՖԾ-Հ×(R1+R2)/100
ՖԾ - Օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով հաշվարկված ֆինանսական ծախսերն են, որոնք Շ1 -ի հաշվարկման նպատակով հաշվի են առնվում՝
-եթե փոխառու համարվող ռոյալթի վճարողը փոխառության պայմանագիրը կնքելու պահին համարվում է ցուցակված Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում,
-եթե փոխատու համարվող կազմակերպությունը փոխառության պայմանագիրը կնքելու պահին համարվում է ցուցակված Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում կամ արտասահմանյան ֆոնդային բորսայում: Սույն պարբերությամբ նախատեսված դեպքերում Շ1 -ի հաշվարկման նպատակով հաշվի են առնվում միայն այն ֆինանսական ծախսերը, որոնք ուղղակիորեն կապված են Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում կամ արտասահմանյան ֆոնդային բորսայում ցուցակված կազմակերպությունից ստացված փոխառությունների հետ,
Սույն հոդվածի կիրառության իմաստով՝
- նախքան հարկումը շահույթի հաշվարկման ժամանակ իրացման շրջանառությունից ֆինանսական ծախսերի, սույն բաժնով սահմանված ռոյալթիի և նախորդ տարիների հարկային վնասների նվազեցումը չի կատարվում՝ անկախ այդ ծախսերն ու հարկային վնասները հանքավայրերի շահագործման և (կամ) մետաղի խտանյութի արտադրության հետ կապված լինելու հանգամանքից.
- շահույթը նախքան հարկումը բաղադրիչի հաշվարկման ժամանակ բնօգտագործման վճար վճարողի վարչական ծախսերի, իրացման ծախսերի և ոչ արտադրական բնույթի այլ ծախսերի նվազեցումները հաշվի են առնվում համախառն եկամտի մեջ ռոյալթիի իրացման շրջանառությանը համապատասխանող տեսակարար կշռով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19.6-րդ հոդվածի աղյուսակի 4-րդ, 5-րդ և 6-րդ տողերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
-
Քննարկվել է
29.04.2022 - 15.05.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 4119
Տպել