Լրամշակման փուլում է
«Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը
Վարչապետի 05.11.2021 N 02/10.3/37766-2021 հանձնարարականի կատարման շրջանակներում իրավական հիմնավորվածության ապահովման համատեքստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից գույքագրվել են աշխատանքի ոլորտին առնչվող Կառավարության և Վարչապետի որոշումները։ Միաժամանակ, հաշվի առնելով նույն հանաձնարարականի գույքագրման արդյունքում համապատասխան իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու պահանջը՝ առկա է Կառավարության 22.10.2015 N 1222-Ն որոշման համար Աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածում կոնկրետ լիազորող նորմ ամրագրելու անհրաժեշտություն, որով էլ պայմանավորված է «Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը։
2. Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը, լուծումները
Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ նախադասության համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ունենում է նախաբան, որում նշվում է օրենսդրական իրավական ակտի հոդվածը կամ մասը, որը ներառում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորող նորմեր:
Սահմանադրաիրավական նշված նորմի բովանդակությունից բխում է, որ Սահմանադրությամբ նախատեսված մարմինները, այդ թվում՝ Կառավարությունը, լիազորված են ընդունելու ենթաօրենսդրական ակտեր միայն օրենքով հստակ նախատեսված դեպքերում, իսկ լիազորող նորմը պետք է համապատասխանի որոշակիության սկզբունքին, այսինքն՝ պետք է լինի բականաչափ հստակ՝ օրենսդրի կամքի բովանդակությունը և սահմանները հասկանալու համար:
Ուստի, յուրաքանչյուր դեպքում կոնկրետ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունելու՝ Կառավարության լիազորությունը պետք է ուղղակիորեն նախատեսված լինի օրենքով, որին էլ «Նորմատիվ իրավական ատերի մասին» օրենքի պահանջներին համապատասխան, պետք է հղում կատարվի ընդունվող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի նախաբանում:
Անդրադառնալով բուն Նախագծի կարգավորումներին հարկ է մասնավորապես նշել, որ Կառավարության 22.10.2015 N 1222-Ն որոշման նախաբանում հղում է տրված աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ պարբերությանը, որով նախատեսված է, որ լրավճարը, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով, գործատուի իրավական ակտով նախատեսված դեպքերում և չափերով հիմնական աշխատավարձից, հավելումից, հավելավճարից և պարգևատրումից բացի, աշխատողին վճարվող ցանկացած ձևի վարձատրությունն է: Այս առումով հարկ է նկատել, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմին չհամարվող բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատելու համար լրավճար սահմանելու մասով ուղիղ լիազորող նորմ Կառավարության համար նախատեսված չէ։ Տվյալ դեպքում, Նախագծի 1-ին հոդվածով ուղղակի հստակ Կառավարության համար նման կարգ սահմանելու համապատասխան լիազորող նորմ։
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Առաջարկվում է կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություն, որի արդյունքում Կառավարության կողմից արդեն իսկ ընդունված որոշման համար կապահովվի նման որոշում ընդունելու համար օրենքով սահմանված լիազորող հստակ նորմի առկայությունը։
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն, 2050», Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի մշակումը ռազմավարական փաստաթղթերի կապված չէ:
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնի։
6. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:
7. Ակնկալվող արդյունքը
Սահմանդրությամբ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին ներկայացվող պահանջի ապահովումը:
-
Քննարկվել է
28.04.2022 - 13.05.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Աշխատանք և զբաղվածություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 3704
Տպել