Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի թիվ 332-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022թ. _____   ____-ի     N_______-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 332-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն`

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտ 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում մատնադրոշմային քարտադարանի կազմակերպման և գործունեության կարգը հաստատելու մասին» N 332-Ն որոշման մեջ (այսուհետև՝ որոշում) և հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

««Ոստիկանության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»,

2) որոշման և որոշմամբ հաստատված հավելվածի վերնագրերից և ողջ տեքստից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը,

3) հավելվածի 1-ին կետից հանել «կասկածյալներից,» բառը,

4) հավելվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետից և 12-րդ կետից հանել «կասկածվող կամ» բառերը,

5) հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետում «վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական գործի կարճման կամ հարուցումը մերժելու» բառերը փոխարինել «քրեական վարույթի կարճման» բառերով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

             վարչապետ                                                        Ն. Փաշինյան

                                                                              ք. Երևան «     »____2022թ.

  • Քննարկվել է

    28.04.2022 - 13.05.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3954

Տպել