Հիշել նախագիծը

ԽԱՉԻԿ ՍՈՒՐԵՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

  ԽԱՉԻԿ ՍՈՒՐԵՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Խաչիկ Սուրենի Խաչատրյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ քաղաքացի Խաչիկ Սուրենի Խաչատրյանը (ծնվ.՝ 29.07.1995 թ., հաշվառման հասցեն՝  ք. Երևան, Մամիկոնյանց 40-43.) 2013 թվականից մինչև 2017 թվականը սովորել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի «Տեղեկատվակահաղորդակցական տեխնոլոգիաներ ու կապի համակարգեր» մասնագիտությամբ բակալավրիատում, իսկ 2017-2019 թվականները նույն համալսարանի մագիստրատուրայում՝ «Ռադիոտեխնիկայի և և կապի համակարգեր և սարքավրումներ» մասնագիտությամբ: Քաղաքացին 2019 թվականից ուսումը շարունակել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ասպիրանտուրայում՝ «Կիսահաղորդիչների ֆիզիկա» մասնագիտությամբ:  Խաչիկ Խաչատրյանին 18 հուլիսի 2019 թվականի N 912-Ա որոշմամբ տրվել է տարկետում մինչև ուսումնառության ավարտը, սակայն ոչ ավելի, քան 26 տարին լրանալու օրը:

Խ. Խաչատրյանը 2020 թվականից աշխատում է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում որպես դասախոսի ասիստենտ, իսկ 2021 թվականի սեպտեմբերից արդեն մշտական հիմունքներով դասախոս: Նա Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում զբաղվում է նաև գիտական գործունեությամբ, մասնավորապես 2021 թվականից ընդգրկված է Ընդհանուր ֆիզիկայի և նանոկառուցվածքների ամբիոնում իրագործվող Եվրոպական միության H2020 «Twining towards the russian-armenian universitis excellense and innovation capacity in nanomaterials for quantum information and quantum optics NanoQIQO» ծրագրի մեջ որպես կրտսեր գիտաշխատող:

2022 թվականի հունվարի 22-ի ԲՈՀ-049 մասնագիտական խորհրդում կայացել է «Կոնային քվանտային կետերի էլեկտրոնային և օպտիկական հատկությունների ուսումնասիրումը» թեմայով ատենախոսության պաշտպանությունը և խորհրդի որոշմամբ Խ. Խաչիկյանին շնորհվել է ֆիզիկամաթեմաթիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, որը հաստատվել է 2022 թվականի փետրվարի 28-ին ԲՈՀ-ի կողմից: 

Ակնկալվող արդյունքը.

«Խաչիկ Սուրենի Խաչատրյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Խ. Խաչատրյանին մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իր ներդրումը ունենալուն:  

«Խաչիկ Սուրենի Խաչատրյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»   ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

«Խաչիկ Սուրենի Խաչատրյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում վերը նշված ռազմավարական փաստաթղթերից:

 

 

 

 

                                                 

 

 

 

 

  • Քննարկվել է

    28.04.2022 - 14.05.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3119

Տպել