Հիշել նախագիծը

««ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ճարտարապետական գործունեության մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-235-Ն օրենքի /այսուհետ՝ Օրենք/ 14-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Ճարտարապետի մասնագիտական գործունեության արտոնագիր ստանալու համար կարող  են դիմել հայերենին տիրապետող, ճարտարապետություն մասնագիտությամբ բարձրագույն կրթությամբ այն անձինք, ովքեր ունեն.

1) մագիստրոսի աստիճան և գերազանց ուսումնական առաջադիմությամբ շրջանավարտի դիպլոմ կամ

2) մագիստրոսի աստիճան ու ճարտարապետի մասնագիտությամբ առնվազն երկու տարվա աշխատանքային փորձառություն կամ

3) բակալավրի աստիճան ու ճարտարապետի մասնագիտությամբ հինգ տարվա աշխատանքային փորձառություն:»:

 

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Ճարտարագետ-կոնստրուկտորի մասնագիտական գործունեության արտոնագիր ստանալու համար կարող են դիմել հայերենին տիրապետող,  ճարտարագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթությամբ այն անձինք, ովքեր ունեն.

1) մագիստրոսի աստիճան և գերազանց ուսումնական առաջադիմությամբ շրջանավարտի դիպլոմ կամ

2) մագիստրոսի աստիճան և ճարտարագիտություն մասնագիտությամբ առնվազն երկու տարվա աշխատանքային փորձառություն կամ

3) բակալավրի աստիճան ու ճարտարագիտություն մասնագիտությամբ հինգ տարվա աշխատանքային փորձառություն:»։

 

Հոդված 3. 

1)  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն և «Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատ» ինքնակարգավորվող կազմակերպությունը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում ապահովում են սույն օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի ընդունումը։

3)  Սույն օրենքի դրույթները գործում են սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ենթաօրենսդրական ակտերն ուժի մեջ մտնելու պահից:

  • Քննարկվել է

    27.04.2022 - 12.05.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3506

Տպել

Առաջարկներ`

Տիգրան Դադայան

08.05.2022

Հարգելի գործընկերներ իմ կողմից ուղարկած առաջարկը դեռ չի տեղադրվել ամփոփաթերթում, խնդրում եմ պարզաբանեք:

Տիգրան Դադայան

28.04.2022

"ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ" օրենքի անվանումը անհրաժեշտ է փոխարինել "ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԵՏ ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ" անվանումով քանի որ ճարատարպետի գործունեությունը և ճարտարագետ կոնստրուկտորի գործունեություններն միմյանցից տարբերվում են, սակայն նույն օրենքն է կարգավորում վերը նշված երկու տարբեր մասնագիտությունների գործունեությունը:

Տեսնել ավելին