«ՀՀՇՆ 13.02- «ԿՐՈՂ ԵՎ ՊԱՏՈՂ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
-
7 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀՀՇՆ 13.02- «ԿՐՈՂ ԵՎ ՊԱՏՈՂ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ
1. Անհրաժեշտությունը
Նշված նորմերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ տարածքում, քաղաքային և գյուղական համայնքներում՝ այդ թվում Երևան քաղաքում ծավալված շինարարական աշխատանքների արդյունավետ ընթացքի ապահովման պահանջով, որի համար խորհրդային տարիներին մշակված նորմերի կիրառումը այլևս արդիական չէ, չի բխում քաղաքաշինության բնագավառի արդի պահանջներից:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ տարածքում ներկայումս գործում են նախկին ԽՍՀՄ շինարարական նորմերը՝ ՍՆիՊ 3.03.01-87 «Կրող և պատող կոնստրուկցիաներ», որոնք այլևս արդիական չեն նորագույն տեխնոլոգիաներով իրականացվող կառուցապատման ծրագրերի համար և չեն համապատասխանում ստանդարտացման փաստաթղթերի ազգային համակարգի, քաղաքաշինական, բնապահպանական ու սանիտարական նորմերին, համահունչ չեն ԱՊՀ և ԵՄ երկրներում գործող արդի ընթացակարգերին, միջկառավարական, միջպետական պայմանագրերով ստանձնած պահանջներին ու սահմանված մարտահրավերներին:
Ակնհայտ է, որ նախագծային կամ շինարարական կազմակերպությունները շինարարական նախագծերի մշակման աշխատանքները և գործնականում իրականացման միջոցառումները շատ դեպքերում ապահովում են իրենց «հայեցողությամբ», ներդնում և կիրառում են նորմատիվ բնույթի այնպիսի «ընթացակարգեր», որոնք օրենսդրորեն ՀՀ տարածքում հիմնավորված չեն:
Հարկ է նշել, որ ՀՀ պետական բյուջեների միջոցների հաշվին մեծածավալ աշխատանքներ են կատարվում թե բնակարանաշինության և թե դպրոցաշինության ոլորտներում, որոնց նախագծման և շինարարության որակը մեծապես կախված է ճիշտ կատարված աշխատանքներից:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ որպես պահանջված առաջնահերթություն, ՀՀ քաղաքաշինության կոմիտեն ՀՀ 2021-2022 թվականների պետական բյուջեների միջոցների հաշվին նախաձեռնել է «Կրող և պատող կոնստրուկցիաներ» շինարարական նորմերի մշակման գործընթացը: 2021 թվականի ապրիլի 9-ի NՀՀՔԿ-ԳՀԱՇՁԲ-21/15 պետական գնման պայմանագրի համաձայն՝ «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» բաց բաժնետիրական ընկերությանը պատվիրվել են «Կրող և պատող կոնստրուկցիաներ» շինարարական նորմերի մշակման և տեղայնացման աշխատանքները: Աշխատանքների կատարման ժամկետ է սահմանվել 350 օրացուցային օրը:
Մշակված փաստաթղթի առաջին և երկրորդ խմբագրությունները սահմանված կարգով ներկայացվել են շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների քննարկմանը, որից հետո այն վերջնամշակվել է և առաջարկվել պետական իրավական փորձաքննության՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջին համապատասխան:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» բաց բաժնետիրական ընկերության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Արդիական նորմատիվ փաստաթղթի ձեռքբերում, նախագծային և շինարարական օբյեկտների արդյունքային ցուցանիշների համապատասխանեցում միջազգային չափանիշներին:
-
Քննարկվել է
26.04.2022 - 11.05.2022
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 3653
Տպել