Գտնվում է ՀՀ կառավարությունում
««ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ (ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ) ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Սույն արձանագրային որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» թիվ 122-Ն որոշման հավելված N 1-ի 5-րդ կետի պահանջի կատարմամբ:
Օրենքների նախագծերով առաջարկվող փոփոխությունները և լրացումներն ուղղված են էներգետիկայի բնագավառում ինքնավար արտադրողների գործունեության իրականացման վարչարարության պարզեցմանը և գործող մեխանիզմների կատարելագործմանը:
Գործող մեխանիզմների համաձայն.
- վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի և էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի՝ էլեկտրական էներգիայի փոխհոսքերի շրջանակներում մատակարարած (հանձնած) էլեկտրական էներգիայի դիմաց հատուցում չտրամադրելու ծավալի չափը հավասարեցվել է ամսվա ընթացքում մյուս կողմից ստացված (հանձնված) էլեկտրական էներգիայի ծավալին (այսուհետ՝ հատուցման ոչ ենթակա ծավալ): Այն ինչ, հատուցման ոչ ենթակա ծավալը պետք է հավասարեցվի տարվա ընթացքում մյուս կողմից ստացված (հանձնված) էլեկտրական էներգիայի ծավալին, քանի որ հենց տարվա ընթացքում են էլեկտրական էներգիայի արտադրության և սպառման ռեժիմային առանձնահատկությունները ինքնավար էներգաարտադրողի համար հանդիսանում հիմնական շարժիչ ուժը (հանգամանքը)` ներդրումներ իրականացնել ինքնավար էներգատեղակայանք կառուցելու համար` էլեկտրական էներգիա արտադրել առնվազն սպառման սեփական ծավալի չափով:
- Տարվա արդյունքներով վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի կողմից հատուցման ոչ ենթակա էլեկտրաէներգիայի ծավալից ավելի առաքված էլեկտրական էներգիան բաշխման լիցենզիա ունեցող անձը ձեռք է բերում տվյալ սպառողական խմբի համար յուրաքանչյուր ամսվա համար ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված սակագների 50 տոկոսի չափով: Սակայն, հնարավոր է, որ հանձնաժողովի կողմից արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայանների համար սահմանվեն այնպիսի սակագներ, որոնց մեծությունը լինի վերոհիշյալ 50 տոկոսի չափից էլ ցածր:
- «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետի գ) ենթակետի համաձայն կարգավորման ենթակա չեն մինչև 150 կՎտ (ներառյալ) հզորությամբ արևային էլեկտրակայանների կառուցման ժամանակահատվածը, իսկ «ե» ենթակետի համաձայն՝ կարգավորման ենթակա չեն բացառապես սեփական կարիքների համար, ինչպես նաև մինչև 150 կիլովատ դրվածքային հզորությամբ ինքնավար արտադրողների կողմից էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը՝ արտադրության ժամանակահատվածում:
Ներկայումս արձանագրվել է վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառման տեխնոլոգիաների արժեքների զգալի նվազում և ըստ միջազգային հեղինակավոր փորձագետների այդ միտումները միջնաժամկետ հեռանկարում կրելու են շարունակական բնույթ:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Օրենքների նախագծերով առաջարկվում են հետևյալ կարգավորումները.
- հատուցման ոչ ենթակա ծավալը հավասարեցնել տարվա ընթացքում մյուս կողմից ստացված (հանձնված) էլեկտրական էներգիայի ծավալին:
- Քանի որ ներկայումս արձանագրվել են վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառման տեխնոլոգիաների արժեքների զգալի նվազումներ և ըստ միջազգային հեղինակավոր փորձագետների այդ միտումները միջնաժամկետ հեռանկարում կրելու են շարունակական բնույթ և հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք իրենց արտացոլումը կունենան նաև ՀՀ-ում համապատասխան սակագների վրա, ապա այդ պարագայում ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգում նվազագույն սակագները ապահովելու համար առաջարկվում է սահմանել, որ տարվա արդյունքներով արևային էլեկտրակայանների կողմից հատուցման ոչ ենթակա էլեկտրաէներգիայի ծավալից ավելի առաքված էլեկտրական էներգիան բաշխման լիցենզիա ունեցող անձը ձեռք է բերում հանձնաժողովի կողմից արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայանների համար սահմանված գործող սակագներից ամենացածր սակագնին հավասար` վերոհիշյալ 50 տոկոսի չափից ցածր լինելու դեպքում:
- «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի անցումային դրույթներում (59-րդ հոդված) ամրագրել, որ արևային էներգիայի կիրառմամբ ինքնավար էներգաարտադրողների տեղակայանքների թույլատրելի դրվածքային հզորությունը մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը կարող է հասնել էլեկտրական էներգիայի իրենց սպառիչների տեղակայված ընդհանուր հզորությանը, բայց ոչ ավելի, քան 500 կիլովատտը, հնարավորություն ընձեռելով էլեկտրական էներգիայի խոշոր սպառում ունեցող տնտեսություն վարող սուբյեկտներին իրականացնելու ինքնավար էներգաարտադրողի գործառույթներ, միևնույն ժամանակ առավելագույնը 150 կիլովատտ դրվածքային հզորությամբ սահմանափակումը թողնել անփոփոխ ֆիզիկական անձանց համար, որը ամրագրված է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի 26-րդ հոդվածի վեցերորդ պարբերության «դ» ենթակետում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք և նրանց դիրքորոշումը
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն:
- Ակնկալվող արդյունքը
Ակնկալվում է, որ Օրենքների նախագծերի ընդունմամբ միջնաժամկետ հեռանկարում էներգետիկ համակարգում կստեղծվեն նորագույն և մաքուր («կանաչ») տեխնոլոգիաների կիրառմամբ արտադրական մի շարք նոր հզորություններ, այդ թվում արևային էներգիայի կիրառմամբ, որոնք զգալիորեն կթեթեւացնեն էներգետիկ համակարգում գործող արտադրական հզորությունների բեռը` նվազեցնելով կախվածությունը ներկրվող ածխաջրածնային վառելիքներից, այդպիսով կդիվերսիֆիկացվի ՀՀ տնտեսությունը` էներգակիրների մատակարարման (ներկրման և(կամ) արտադրության) այլընտրանքային ուղիների ապահովման և նորագույն տեխնոլոգիաների կիրառման տեսակետից և կբարձրանա էներգետիկ անկախության աստիճանը:
-
Քննարկվել է
20.09.2017 - 12.10.2017
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Էներգետիկա և բնական պաշարներ
Դիտումներ` 9038
Տպել