«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19․9-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասում «պահպանության,» բառից հետո լրացնել «ապրանքների ըստ նշանակության պիտանի լինելու վերաբերյալ համապատասխան ապրանքագիտական փորձաքննությունների, օգտագործված ապրանքների արժեքների փորձաքննությունների իրականացման և եզրակացությունների տրամադրման» բառերը։
Հոդված 2. Օրենքի 19.9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 9-րդ կետով.
«9) իրավաբանական անձանց դիմումով տրվող ապրանքների ըստ նշանակության պիտանի լինելու վերաբերյալ համապատասխան ապրանքագիտական, ինչպես նաև օգտագործված ապրանքների արժեքների փորձաքննության իրականացման և եզրակացության տրամադրման համար |
1 օբյեկտի համար բազային տուրքի 20-ապատիկի չափով
|
Ֆիզիկական անձանց դիմումով տրվող ապրանքների ըստ նշանակության պիտանի լինելու վերաբերյալ համապատասխան ապրանքագիտական, ինչպես նաև օգտագործված ապրանքների արժեքների փորձաքննության իրականացման և եզրակացության տրամադրման համար |
1 օբյեկտի համար բազային տուրքի 15-ապատիկի չափով |
Հոդված 3․ Օրենքի 19.9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված 1 օբյեկտը ներառում է տարբեր ԱՏԳ ԱԱ ծածկագրեր ունեցող կամ նույն ԱՏԳ ԱԱ ծածկագրով, սակայն տարբեր տեխնիկական բնութագրեր ունեցող առավելագույնը 3 ապրանք, որոնց քանակը (պարկ, տուփ, հատ, փաթեթվածք և այլն), անկախ քաշից, չի կարող գերազանցել 30 միավորը։»։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
26.04.2022 - 11.05.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 3498
Տպել