Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմնավորում

 «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման

 

  1. Անհրաժեշտությունը

  Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտահանումը կանոնակարգելու, տեղական արտադրությունը զարգացնելու և հումքային բազայով  ապահովելու, ինչպես նաև Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 20-ի «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» N 46-Ն որոշմամբ ժամանակավոր (6 ամիս ժամկետով) արգելք է սահմանվել սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտահանման նկատմամբ:

Մետաղների ջարդոնի և թափոնի արտահանման ժամանակավոր սահմանափակման նպատակը եղել է տեղական արդյունաբերական ձեռնարկություններին հնարավորություն ընձեռելու զարգացնել սեփական արտադրությունն օգտագործելով որպես երկրորդային հումք սև և գունավոր  մետաղների ջարդոնը և թափոնը:

Մետաղների ջարդոնն ու թափոնները Հայաստանի համար հանդիսանում են ռազմավարական նշանակություն ունեցող հումք` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում բացակայում է սև մետաղների արդյունահանումը (չկան սև մետաղի բնական պաշարներ)՝ մետալուրգիական և մտաղամշակման ապա ջարդոնի ու թափոնի երկրորդային վերամշակմամբ կարելի է լրացնել այդ ապրանքների պակասը:

Ինչ վերաբերում է տեղական ջարդոնի և թափոնի բացակայության պարագայում արդյունաբերական ձեռնարկությունների կողմից ներմուծված մետաղով աշխատելուն, ապա այս  դեպքում նշված ընկերությունների արտադրանքի ինքնարժեքը բարձրանում է մի քանի անգամ` դարձնելով ոչ մրցունակ վերջիններիս արտադրանքը։

Հարկ է նշել, որ մետաղների արտահանման արգելքը կիրառելուց հետո զգալի աճել է մետաղից արտադրող տեղական արտադրության ծավալները, մասնավորապես՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով ս․թ․ հունվարի-սեպտեմբեր ամիսներին միայն պողպատի ձուլագլանվածքների ծավալը կազմել է ավելի քան 115․2 հազ. տոննա, ինչը նախորդ տարվա նկատմամբ աճել է 8.4 անգամ։

 Միաժամանակ, մետաղների արտահանման արգելքի կիրառումը քննարկելիս, մի շարք տնտեսվարողների մոտ մտավախություն էր առաջացել, որ տեղական ջարդոն ընդունող տնտեսվարողների մոտ կձևավորվի մենաշնորհային կարգավիճակ և այն կբերի ջարդոնի ընդունման գների չհիմնավորված նվազեցմանը, սակայն փորձը ցույց է տալիս հակառակը․ այսպես՝ նախորդ տարվա սև մետաղի ընդունումն եղել է 40․000 հազ․ դրամ  (ներառյալ ԱԱՀ), իսկ այս տարի աճել է մինչև 60․000 (գումարած ԱԱՀ) հազ․ դրամի։

Նպատակ ունենալով շարունակական դարձնելու պետության կողմից տեղական արտադրությունների զարգացումը խթանող միջոցառումները՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նպատակահարմար է գտնում ևս 6 ամիս ժամկետով սահմանել արգելք նախագծում նշված ապրանքների արտահանման համար։ Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով չի նախատեսվում սահմանափակման ժամանակավոր միջոցի ժամկետի երկարաձգում, փոխարենը թույլ է տալիս անդամ պետություններին երրորդ երկրների հետ առևտրում միակողմանիորեն սահմանել ժամանակավոր միջոցներ՝ ներկայացվում է «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Ըստ էության,  ներկայացվող տարբերակը նույնաբովանդակ է ու կրկնում է 20.01.2022թ. N 46-Ն որոշումը, որն ընդամենը նախատեսում է գործող որոշման ժամկետի փոփոխություն՝ 2022 թվականի հուլիսի 26-ից մինչև 2023 թվականի հունվարի 26-ը։

Նշված տարբերակը ամբողջությամբ համապատասխանում է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 7-րդ հավելվածի 54-րդ կետի դրույթներով սահմանված պահանջներին։

«Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։

«Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում ծախսերի էական ավելացում կամ եկամուտների նվազեցում չի նախատեսվում:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Հասարակության և պետության կողմից հատկացված մարդկային, նյութական, ֆինանսական և այլ ռեսուրսները պետության ու հասարակության անվտանգությանն առավելագույն արդյունավետությամբ ծառայեցում։

Տեղական մշակող արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի բնականոն գործունեության ապահովում և արտադրանքի մրցունակության բարձրացում:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Հումքային բազայի ապահովում և խնայողաբար օգտագործում, տեղական արտադրության զարգացում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից` հաշվի առնելով հանրապետության բիզնես-շրջանակների առաջարկությունները և շահագրգիռ պետական մարմինների դիրքորոշումները:

  1. Ակնկալվող արդյունքը

Սույն նախագծի ընդունումը կնտաստի գունավոր մետաղների վերամշակման ճյուղի զարգացմանը, որի արդյունքում արտադրովող ապրանքատեսակները որոշակի մասով ներմուծումը կփոխարինեն այլ երկրներից ներկրվող նույն ապրանքներին, միևնույն ժամանակ հնարավորություն կստեղծվի արտահանել արտադրանքի մի մասը։

7 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

«Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին 18.11.2021թ. N 1902-Լ որոշմամբ հաստատված Հավելված 1-ի «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 5.4-րդ կետով սահմանված դրույթի շարունակականության ապահովում, այն է՝ մի շարք ապրանքատեսակների մասով հայրենական արտադրողների համար առավել նպաստավոր պայմանների ապահովում:

  • Քննարկվել է

    26.04.2022 - 11.05.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3866

Տպել