Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 586-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 586-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ  

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի N 586-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետև՝ ԳԹԿ) ենթակայության փոփոխության և նրանց կողմից իրականացվող աշխատանքները ժամանակին և համակարգված իրականացնելու անհրաժեշտությամբ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

«Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը մինչև 2019 թվականը եղել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ենթակայության, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի № 1469-Ն որոշմամբ ԳԹԿ-ն գործում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ: ԳԹԿ-ի գործունեության առարկան կրթական հաստատությունների սովորողների և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվողների գիտելիքների, կարողությունների ու հմտությունների գնահատման իրականացումն է:

ԳԹԿ-ի կոլեգիալ կառավարման մարմինը եղել է խորհուրդը, որի անհատական կազմը հաստատված է Վարչապետի աշխատակազմի ղեկավարի 2019 թվականի փետրվարի 1-ի № 52-Ա հրամանով: Կազմում ընդգրկված անդամների կեսից ավելին չեն զբաղեցնում հրամանում նշված պաշտոնները, ինչից ելնելով ԳԹԿ-ն խորհրդի նիստեր հրավիրել չի կարողանում և ընթացկ աշխատանքներում առաջացել են մի շարք դժվարություններ: Բացի այդ, խորհրդի լիազորությունները մասամբ կրկնում են լիազոր մարմնի և տնօրենի լիազորությունները: Աշխատանքները համակարգված իրականացնելու համար նպատակահարմար է որոշումները կայացվի տնօրենի կողմից, իսկ մնացած մասով կիրականացնի լիազոր մարմինը: Հատկապես քննությունների կազմակերպման և անցկացման շրջանում աշխատանքները ժամանակին կազմակերպելու համար նպատակահարմար չի խորհրդի նիստեր հրավիրել և քննարկել:  

Ամփոփելով վերը շարադրվածը և հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը, հիմնադրը կարող է որոշում ընդունել, որ կազմակերպությունը իր գործունեությունը կազմակերպի առանց կոլեգիալ կառավարման խորհրդի:

  1. Կարգավորման նպատակը.

Նախագծով ներկայացվող առաջարկությամբ նախ և առաջ աշխատանքները կկազմակերպվեն ճիշտ ժամանակին և համակարգված, իսկ գործընթացներն իրականացնելիս ընթացիկ աշխատանքները կկազմակերպվեն հնարավորինս  ավելի պարզ:   

  1. Ակնկալվող արդյունքը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի N 586-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ ԳԹԿ-ն կկարողանա իր կանոնադրությամբ սահմանված խնդիրներն ու նպատակներն իրականացնել ավելի համակարգված, արդյունավետ և ժամանակին:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի N 586-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի N 586-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում վերը նշված ռազմավարական փաստաթղթերից:

6.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

 

  • Քննարկվել է

    25.04.2022 - 12.05.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3907

Տպել