«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N1194-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Ներկայումս, որոշմամբ հաստատված հաշվետվության լրացման կարգում որպես անցկացված (վեր)ստուգման կամ ուսումնասիրության հիմք նշված է ելակետային տվյալների և գործակիցների ճշտության ստուգում թեմատիկ ստուգման տեսակը։ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-42-Ն Հայաստանի Հանրապետության օրենքով կատարված փոփոխությունների արդյունքում ելակետային տվյալների և գործակիցների ճշտության ստուգման փոխարեն որպես թեմատիկ ստուգման տեսակ սահմանվել է պետական տուրքի հաշվարկման և գանձման ճշտության ստուգումը, ուստի անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել որոշման մեջ՝ այն համապատասխանեցնելով օրենքի պահանջներին։
Միաժամանակ, քանի որ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-86-Ն օրենքով կատարված լրացումների արդյունքում ստուգումների գործիքակազմին ավելացել է նաև տրանսֆերային գնագոյացման ստուգման տեսակը, իսկ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-55-Ն օրենքով կատարված լրացման և փոփոխության արդյունքում ավելացել է թեմատիկ ուսումնասիրության տեսակը և միաժամանակ հանվել է կամերալ (ներքին) ուսումնասիրության արդյունքում շրջանառության հարկ վճարողի կողմից առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով ստացվող եկամուտների գծով հաշվարկված շրջանառության հարկի գումարից ապրանքներ ձեռք բերելու ծախսերի, ինչպես նաև շրջանառության հարկի գումարից չնվազեցվող և փոխանցվող գումարների մասով ավելի նվազեցումներ կատարելու դեպքում պարտավորության առաջադրման դրույթը, ուստի անհրաժեշտություն է առաջացել լրացման կարգը համապատասխանեցնել նաև վերոնշյալ օրենքների դրույթներին։
-
Քննարկվել է
20.04.2022 - 05.05.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 3695
Տպել