«Ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 525-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 525-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն ռազմաուսումնական հաստատություններ ընդունելության հետ կապված հարաբերությունները սահմանելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի 22.02.2018թ. N 168-Ա որոշմամբ հաստատված ցանկի 8-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն՝ ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության կարգը հաստատում է ՀՀ կառավարությունը: Նշված կարգը գործում է ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 525-Ն որոշմամբ, սակայն անհրաժեշտություն է առաջացել նորովի սահմանել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության հետ կապված հարաբերությունները, հստակեցնել այն կրթական ծրագրերը, որոնց շրջանակներում իրականացվում է ընդունելությունը, ընդունելության պայմանները և կազմակերպման կարգը:
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի համաձայն սահմանվում են ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության կրթական ծրագրերը, ընդունելության պայմանները, ընդունելության կազմակերպման ընթացակարգերը, մարմինները, չափորոշիչները և արդյունքների բողոքարկման կարգը, ինչպես նաև ուժը կորցրած է ճանաչվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություններ ընդունելության և օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններում սովորելու համար թեկնածուների ընտրության կարգը հաստատելու մասին» N 525-Ն որոշումը:
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման նախագծի ընդունումը 2022 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի հինգերորդ և վեցերորդ պարբերությունների ու 6-րդ կետի պահանջների, ի դեմս՝ ՀՀ զինված ուժերում բարեփոխումների, երկարատև պլանավորման խնդիրների ու ռեսուրսների սահմանման, ապագային միտված բանակի ստեղծման, արհեստավարժ կրթությամբ անձնակազմով համալրման, ռազմական կրթության և գիտության զարգացման ապահովման հետ:
-
Քննարկվել է
19.04.2022 - 05.05.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 4426
Տպել