Հիշել նախագիծը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 332-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
------------------------ 2022 թվականի N ------------ -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 332-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով.
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 22-ի «Երևան քաղաքի 33-րդ թաղամասի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 332-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.
- հավելված N 1-ի 2-րդ կետի 3-րդ սյունակը և հավելված N 3-ի վերնագիրը ««Վան Քոնսթրաքշն» ՍՊԸ» բառերից հետո լրացնել «և «ՋԻ ԷՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» ՍՊԸ» բառերով,
- հավելված N 1-ի 6-րդ կետի 3-րդ սյունակը և հավելված N 7-ի վերնագիրը ««Բայազետ Քոնսթրաքշն» ՍՊԸ» բառերից հետո լրացնել «և «ՋԻ ԷՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» ՍՊԸ» բառերով,
- հավելված N 1-ի 7-րդ կետի 3-րդ սյունակը և հավելված N 8-ի վերնագիրը ««Ուրմիա Քոնսթրաքշն» ՍՊԸ» բառերից հետո լրացնել «և «ՋԻ ԷՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» ՍՊԸ» բառերով,
- հավելված N 1-ի 8-րդ կետի 3-րդ սյունակը և հավելված N 9-ի վերնագիրը ««Տրապիզոն Քոնսթրաքշն» ՍՊԸ» բառերից հետո լրացնել «և «ՋԻ ԷՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» ՍՊԸ» բառերով։
- Լիազորել Երևանի քաղաքապետին «Վան Քոնսթրաքշն», «Բայազետ Քոնսթրաքշն», «Ուրմիա Քոնսթրաքշն», «Տրապիզոն Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների հետ 2018 թվականի մարտի 19-ին կնքված պայմանագրերում կատարել սույն որոշումից բխող լրացումներ։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
15.04.2022 - 30.04.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքաշինություն, Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 3396
Տպել