Հիշել նախագիծը

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N253Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի №253Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծով առաջարկվում է սահմանել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էներգետիկայի բնագավառում և ջրային ոլորտում կարգավորվող անձանց գործունեության մոնիտորինգի իրականացման տեսակները, դրանց իրականացման կարգը և ժամկետները:

 

2Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իրավասու է «Էներգետիկայի մասին» օրենքի, հանձնաժողովի իրավական ակտերի, լիցենզիայի պայմանների կատարման վերահսկման, հանձնաժողով ներկայացված հաշվետվությունների ու տեղեկությունների հավաստիության ուսումնասիրության նպատակով իր սահմանած կարգով իրականացնելու լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգ (մշտադիտարկում):

Ըստ էության, օրենքի հիշյալ կարգավորմամբ հանձնաժողովին վերապահվել են ինչպես էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգ իրականացնելու, այնպես էլ մոնիթորինգի իրականացման կարգ սահմանելու իրավասություններ: Օրենքի հիշյալ կարգավորման հիման վրա Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր 2017 թվականի հունիսի 14-ի N253-Ն որոշմամբ սահմանել է էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց գործունեության մոնիտորինգի իրականացման կարգը:

Թեպետ Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով հանձնաժողովին վերապահվել է ջրամատակարարման, ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման ոլորտում լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգ (մշտադիտարկում) իրականացնելու իրավասություն, այնուամենայնիվ, մոնիթորինգի իրականացման կարգ սահմանելու իրավասություն ջրային օրենսգրքով հանձնաժողովին վերապահված չէ:

Հաշվի առնելով վերոշարադրյալը, ինչպես նաև այն, որ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 20-րդ հոդվածով հանձնաժողովին վերապահվել է հանրային ծառայությունների կարգավորվող բոլոր ոլորտներում մոնիտորինգ իրականացնելու և մոնիտորինգի կարգ սահմանելու իրավասություն,  և ելնելով ջրային ոլորտի կարգավորվող անձանց գործունեության մոնիտորինգի իրականացման իրավական ընթացակարգ սահմանելու անհրաժեշտությունից, նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 14-ի N253-Ն որոշումը և մեկ իրավական ակտով սահմանել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էներգետիկայի բնագավառում և ջրային ոլորտում կարգավորվող անձանց գործունեության մոնիտորինգի իրականացման ընթացակարգը:

Բացի այդ, առաջարկվող նախագծով մոնիտորինգի իրականացման ընթացակարգը և ժամկետները համապատասխանեցվում են «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգավորումներին, ինչպես նաև հստակ սահմանվում են մոնիտորինգի ընթացքում դիտարկման տիրույթի ընտրանքի մեթոդները:

 

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, «Էներգետիկայի մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներով և Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով իրեն վերապահված իրավասությունների շրջանակում, էներգետիկայի բնագավառում և ջրային ոլորտում իրականացնում է գործունեության լայն տիրույթ (սակագների սահմանում, ներդրումային ծրագրերի համաձայնեցում, սպասարկման որակի ցուցանիշների վերահսկողություն, սպառողների դիմում-բողոքների քննարկում և այլն), որի շրջանակում անհրաժեշտություն է առաջանում իրականացնել կարգավորվող անձանց գործունեության մոնիտորինգ:

Հետևաբար, նախագծի նպատակն է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգավորումներին համապատասխան՝ սահմանել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էներգետիկայի բնագավառում և ջրային ոլորտում կարգավորվող անձանց գործունեության մոնիտորինգի իրականացման տեսակները, դրանց իրականացման կարգը և ժամկետները:

 

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից և քննարկվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Գազպրոմ Արմենիա» և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ների հետ:

 

5. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում հստակ կսահմանվեն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էներգետիկայի բնագավառում և ջրային ոլորտում կարգավորվող անձանց գործունեության մոնիտորինգի իրականացման տեսակները, դրանց իրականացման կարգը և ժամկետները, մոնիտորինգի ընթացքում դիտարկման տիրույթի ընտրանքի մեթոդները, մոնիտորիգ իրականացնող և կարգավորվող անձանց իրավունքներն ու պարտականությունները:

 

 

  • Քննարկվել է

    13.04.2022 - 29.04.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր), Ջրային տնտեսություն

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4055

Տպել