«Մարդկային զոհերի, մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդու կենսագործունեության բնականոն պայմանների խախտման հանգեցնող կամ նման իրավիճակներ առաջանալու վտանգի դեպքում հրատապ համարվող կարիքների բավարարման շրջանակում շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՄԱՐԴԿԱՅԻՆ ԶՈՀԵՐԻ, ՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ԶԳԱԼԻ ՎՆԱՍԻ, ԽՈՇՈՐ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆՈՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՆԳԵՑՆՈՂ ԿԱՄ ՆՄԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ ԱՌԱՋԱՆԱԼՈՒ ՎՏԱՆԳԻ ԴԵՊՔՈՒՄ ՀՐԱՏԱՊ ՀԱՄԱՐՎՈՂ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. |
Անհրաժեշտությունը |
|
Նախագիծը մշակվել է ՀՀ Ազգային Ժողովի կողմից 04/03/2022թ. ընդունված և 12/03/2022թ. ուժի մեջ մտած ««Գնումների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-21-Ն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
ՀՀ Ազգային Ժողովի կողմից 04/03/2022թ. Ընդունված և 12/03/2022թ. ուժի մեջ մտած ««Գնումների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-21-Ն օրենքով կատարված լրացումներով սահմանվել է, որ դրա ընդունումից հետո եռամսյա ժամկետում ՀՀ կառավարությունը պետք է հաստատի «Գնումների մասին» օրենքի (այսուհետ` օրենք) 15-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման կարգը, որը պետք է նախատեսի կարգավորումներ գնման գործընթացի մրցակցային և թափանցիկ իրականացման, պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնման և նրանց միջև մրցակցության խրախուսման վերաբերյալ: Քննարկվող կարգով նախատեսվում է կարգավորել օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով նախատեսված` մարդկային զոհերի, մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդու կենսագործունեության բնականոն պայմանների խախտման հանգեցնող կամ նման իրավիճակներ առաջանալու վտանգի դեպքում հրատապ համարվող կարիքների բավարարման շրջանակում շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես նախատեսվում է, որ. - ճանապարհների և տրանսպորտային օբյետների հետ կապված շինարարական աշխատանքների գնման գործընթացները կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից, - շենքերի և շինությունների հետ կապված շինարարական աշխատանքների գնման գործընթացները կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից: Նշված կարգի համաձայն պատվիրատուները կազմակերպում են նախաորակավորման գործընթաց, որի համար անհրաժեշտ որակավորման չափաանիշները սահմանվում են սույն կարգով: Նշված գործընթացի արդյունքում հաստատվում են նախաորակավորված մասնակիցների ցուցակները: Իսկ կարիքի առաջացման դեպքում պատվիրատուները հրավեր են ուղարկում այդ ցուցակում ներառված մասնակիցներին, որոնք կարող են հրաժարվել հայտ ներկայացնելուց: |
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Ապահովել ««Գնումների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-21-Ն օրենքով սահմանված կարգի սահմանումը: |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Նախագծի ընդունմամբ կսահմանվի ««Գնումների մասին» օրենքում կատարելու մասին» ՀՕ-21-Ն օրենքով սահմանված կարգը: |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք |
|
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից: |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
Ապահովել ««Գնումների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-21-Ն օրենքի կիրարկումը: |
7․ |
Տեղեկատվություն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին |
|
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում: |
8․ |
Տեղեկատվություն՝ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին |
|
Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: |
9. |
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ |
|
Նախագիծը չի բխում ռազմավարական ծրագրերից: |
-
Քննարկվել է
12.04.2022 - 27.04.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն, Գյուղատնտեսություն, Բնապահպանություն, Քաղաքաշինություն, Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական, Արտակարգ իրավիճակներ
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 3846
Տպել