Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի № 1160-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

 

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի 1160-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝

«Հարկադիր կատարողին հրազենով ապահովելու կարգը, հրազենի տեսակների և հատուկ միջոցների ցանկը սահմանում է Կառավարությունը:»:

Ի կատարումն «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի վերոնշյալ նորմի՝ Կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի № 1160-Ն որոշմամբ հաստատվել է հրազենի տեսակների և հատուկ միջոցների ցանկը, որը, սակայն, փոփոխությունների կարիք ունի՝ հետևյալ պատճառաբանությամբ։

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում փոխվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) անվանումը, ինչպես նաև հաստատվել է Ծառայության կառուցվածքի փոփոխությունը, ինչի արդյունքում Ծառայության կազմում ներկայումս ընդգրկվում են Ծառայության ղեկավարի, ղեկավարի տեղակալի, գլխավոր քարտուղարի, ղեկավարի օգնականի պաշտոնները, կառուցվածքային ստորաբաժանումները և տարածքային մարմինները։ Ծառայությունը ղեկավարում է գլխավոր հարկադիր կատարողը։ Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի № 706-Ա որոշման հիման վրա Ծառայության հաստիքների թիվը 620 է, իսկ Ծառայության ղեկավարն ունի 3 տեղակալ։ Ծառայության հաստիքացուցակի միավորների մի մասը՝ 364 միավոր, նախատեսված են հարկադիր կատարման ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար, ովքեր «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 47-րդ և 48-րդ հոդվածների և «Հանրային ծառայողների կողմից հրազեն և օրենքով նախատեսված հատուկ միջոցներ կրելու, պահելու և գործադրելու (կիրառելու) հատուկ ուսուցում անցնելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» փոխվարչապետի 06.08.2020թ. թիվ 476-Լ որոշման հիման վրա հրազեն և օրենքով նախատեսված հատուկ միջոցներ կրելու և պահելու իրավունք ունեն։ Ծառայության կառուցվածքում ներկայումս վարչություններ առկա չեն, ինչպիսի հանգամանքով պայմանավորված՝ հրազենի տեսակների և հատուկ միջոցների ցանկում վարչության պետին և վարչության պետի տեղակալին հրազեն և հատուկ միջոցներ հատկացնելու հնարավորության ամրագրման անհրաժեշտություն առկա չէ։ Բացի դրանից՝ Ծառայության հաստիքացուցակում ներկայումս ներառված են նաև գլխավոր խորհրդատուի և առաջատար խորհրդատուի հաստիքները. այս երկու խումբ պաշտոնները զբաղեցնող անձանց ծառայողական պարտականություններից ելնելով վերջիններիս հրազեն և հատուկ միջոցներ կրելու իրավունք ընձեռելն անհրաժեշտություն է։

Վերոգրյալի հիման վրա առկա է անհրաժեշտություն՝ Կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի № 1160-Ն որոշման հավելվածում կատարել փոփոխություններ և հրազեն ու հատուկ միջոցներ կրելու իրավունք ունեցող ծառայողների ցանկը, ըստ պաշտոնների հատկացվող հրազենի ու հատուկ միջոցների տեսակները և քանակը համապատասխանեցնել Ծառայության ներկայիս կառուցվածքին և հարկադիր կատարման պաշտոն զբաղեցնող անձանց ծառայողական պարտականություններից բխող՝ հրազեն և հատուկ միջոցներ կրելու անհրաժեշտությանը։

 Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ վերջին տարիներին Ծառայությունում հարուցված կատարողական վարույթների քանակական շարունակական աճին ու կատարողական վարույթների հնարավոր կոնֆլիկտայնությանը զուգահեռ առավել կարևորվում է հարկադիր կատարողի անվտանգության ապահովումը, ուստիև, վերջինիս գործառութային առանձնահատկություններով պայմանավորված, առկա է հարկադիր կատարողին հրազեն և հատուկ միջոցներ տրամադրելու իրավական հիմքերի կատարելագործման անհրաժեշտություն։

Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար, ինչպես նաև համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը, իսկ «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ հարկադիր կատարողը պարտավոր է հրազեն կամ հատուկ միջոցներ գործադրել իրավախախտման կամ դիմադրության վտանգավորության բնույթին և աստիճանին համաչափ։ Ակնհայտ է, որ հրազեն կամ հատուկ միջոց գործադրելիս հարկադիր կատարողը պետք է ընտրի նաև այն միջոցը կամ միջոցի գործադրման այն եղանակը, որը հնարավորություն կտա հասնել հետապնդվող նպատակին՝ հնարավոր նվազագույն վնաս պատճառելով։ Վերոգրյալը հաշվի առնելով՝ Նախագծով առաջարկվում է Ծառայության իրավասու անձանց հատկացվող զենքի տեսակների ցանկում քանակական առավելություն տալ գազային զենքին՝ համապատասխանաբար նվազեցնելով կարճ ակոսափող զենքի քանակը։ Նման փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ կարճ ակոսափող զենքը, ի տարբերություն գազային զենքի, ավելի բարձր գին ունի․ այս հանգամանքը պետական բյուջեի ֆինանսական միջոցների սղության պայմաններում լրացուցիչ ծախսեր է առաջացնում, որոնք կարելի է կրճատել առաջարկվող փոփոխության միջոցով։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել Կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի № 1160-Ն որոշումը համապատասխանեցնել նշված իրավական ակտերին և կատարողական վարույթների քանակական աճով և կատարողական կոնկրետ գործողությունների բնույթով պայմանավորված հասարակական փոփոխված հարաբերություններին։

2.Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության զենք պահելու և կրելու իրավունք ունեցող աշխատողների պաշտոնների և նրանց կողմից օգտագործվող զենքի տեսակի, ձևի, մոդելի և թվի ցանկը համապատասխանեցնել Ծառայության ներկայիս կառուցվածքին և կառուցվածքային ստորաբաժանումների ու տարածքային մարմինների գործառույթներից ելնելով՝ հրազեն կրելու անհրաժեշտությանը։

3.Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել Կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի № 1160-Ն որոշման համապատասխանեցումը «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի կարգավորումներին, Ծառայության ներկայիս կառուցվածքին։

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նաև Ծառայության իրավասու անձանց հատկացվող զենքի տեսակների ցանկում գազային զենքին քանակական առավելություն տալու արդյունքում երաշխավորել հարկադիր կատարողի կողմից հրազենի գործադրման համաչափությունը իրավախախտման կամ դիմադրության վտանգավորության բնույթին և աստիճանին։

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նաև կրճատել պետական բյուջեից Ծառայության համար հրազեն և հատուկ միջոցներ ձեռքբերելու համար հատկացվող ֆինանսական միջոցները։

 

 

 

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և 

անձինք.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից:

 5.«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի № 1160-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի № 1160-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

6.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի № 1160-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 5.3 կետով սահմանված՝ հարկադիր կատարման ոլորտի համընդհանուր բարեփոխման նպատակից:

 

 

  • Քննարկվել է

    12.04.2022 - 28.04.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Դատական ակտերի հարկադիր կատարում

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3627

Տպել