ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի ԹԻՎ 825-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի ԹԻՎ 825-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման մեջ 2019 թվականի օգոստոսի 15-ին և 2021 թվականի նոյեմբերի 4-ին կատարված փոփխությունների արդյունքում նշված որոշման Կոմնորոշիչ ցանկը խմբագրվել է, ինչի արդյունքում ցանկում առկա մի շարք ձևակերպումներ կարիք ունեն վերախմբագրվելու, քանի որ շարադրանքները, ընդհանուր առմամբ, չեն բխում դրա բովանդակային պահանջներից, և այդպիսիք կարող են պատճառ հանդիսանալ ոչ օբյեկտիվ և ցանկի ընդհանուր բովանդակային պահանջներին չհամապատասխանող եզրակացությունների կայացմանը՝ պարունակելով նաև կոռուպցիոն ռիսկեր։
Նշված բովանդակային պահանջը ենթադրում է, որ ցանկում արտացոլված բոլոր հիվանդությունները պետք է պարտադիր կարգով ներառեն հիվանդություններից առաջացած ծանր բարդությունների արտահայտման աստիճանի արտացոլումը, որը հանդիսանում է տվյալ փորձաքննությունների համար ամենաառանցքային լուծվող խնդիրը։
Մասնավորապես` Կողմնորոշիչ ցանկի 8-րդ գլխի 41-րդ կետը սահմանում է. «սրտի հիվանդություններ՝ արյան շրջանառության 3-րդ աստիճանի անբավարարությամբ՝ ըստ Ստրաժեսկոյի դասակարգման կամ քրոնիկ սրտային անբավարարությամբ IV ֆունկցիոնալ դասի ըստ NYHA դասակարգման», և հաջորդիվ նշված է՝ «42. «Միոկարդիտներ՝ այլ դասերում դասակարգված հիվանդությունների ժամանակ (141*)» և թվարկված են հիվանդությունները, սակայն նշված չէ այդ հիվանդությունների առաջացրած ծանրագույն բարդությունները՝ «ըստ Ստրաժեսկոյի դասակարգման կամ քրոնիկ սրտային անբավարարությամբ IV ֆունկցիոնալ դասի ըստ NYHA դասակարգման», այսինքն` 42-րդ կետը կարելի է մեկնաբանել որպես թվարկված ենթակետերով հիվանդություններ՝ առանց ծանրագույն բարդությունների։
Նույն բովանդակային բացթողումը առկա է նաև 43-րդ կետում` հիպերտոնիկ հիվանդության վերաբերյալ։ 47-րդ կետում նշված է. «Անոթային հիվանդություններ՝ սուր և քրոնիկ զարկերակային 4-րդ աստիճանի անբավարարությամբ, կլինիկական և պաթոմորֆոլոգիական պատկերով գանգրենոզնեկրոտիկ փոփոխություններով», սակայն հաջորդիվ՝ 48-րդ կետում 1-ից 7-րդ ենթակետերով թվարկված են անոթային հիվանդություններ, որոնց վերաբերյալ բացակայում են վերը նշված ծանրագույն բարդությունները՝ «սուր և քրոնիկ զարկերակային 4-րդ աստիճանի անբավարարությամբ, կլինիկական և պաթոմորմոֆոլոգիական պատկերով գանգրենոզնեկրոտիկ փոփոխություններով», այսինքն` 48-րդ կետը նույնպես կարելի է մեկնաբանել որպես թվարկված ենթակետերով հիվանդություններ՝ առանց ծանրագույն բարդությունների։
Նախագծով առաջարկվող մյուս փոփոխությունը տեխնիկական բնույթ է կրում, ինչի արդյունքում ուժը կորցրած ճանաչված ենթակետը ներառվել է համապատասխան գլխում:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման Կողմնորոշիչ ցանկի 8-րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ, ինչի արդյունքում կսահմանվեն վկայակոչված կետերով թվարկված անոթային հիվանդությունների ծանրագույն բարդությունները:
Միաժամանակ, Կողմնորոշիչ ցանկի 10-րդ կետի 1-ին ենթակետի բովանդակությունը ներառվել է նույն ցանկի 8-րդ գլխում:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագծը մշակվել է Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի և իրավաբական վարչության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման Կողմնորոշիչ ցանկի 8-րդ գլուխի կետերով թվարկված անոթային հիվանդությունների համար սահմանել դրանց ծանրագույն բարդությունները, որպիսիք ունեն էական փորձագիտական կարևորություն, ինչպես նաև շտկել բովանդակության մեջ տեղ գտած տեխնիկական բնույթի վրիպակը:
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցներ անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանա:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծն անուղղակիորեն բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի` «Բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավում» 21-րդ կետից:
-
Քննարկվել է
11.04.2022 - 26.04.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 3767
Տպել