ՀՀՇՆ 31-03.02- «ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
-
5 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀՀՇՆ 31-03.02- «ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ
1. Անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական հաստատությունների շենքերի կառուցման և/կամ վերակառուցման (այդ թվում տեխնիկական վերազինման) աշխատանքների, նախագծման, դրանց անվտանգ և մատչելի շահագործման նկատմամբ սահմանված օրենսդրական իրավակարգավորումները բավարար ծավալով չեն ներառում նախադպրոցական հաստատությունների շենքերի ճարտարապետահատակագծային և կոնստրուկտիվ արդի լուծումների, ինչպես նաև նմանատիպ հաստատությունների բազմակի կիրառման օրինակելի նախագծերի մասով (այդ թվում՝ նորմատիվ) պահանջներ, որոնք ենթակա են արդիականացման:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ տարածքում ներկայումս, նախադպրոցական հաստատությունների շենքերի մասով ի հայտ եկած քաղաքաշինական խնդիրները դիտարկվում են.
- ՀՀ քաղաքաշինության նախարարի 14.10.2014 թվականի «ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 263-Ն հրամանի,
- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի12.2020թ «ՀՀՇՆ 31-03-2018 «Հասարակական շենքեր և շինություններ» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 95-Ն հրամանի,
- ՀՀ առողջապահության նախարարի 20.12.2002թ. «Նախադպրոցական կազմակերպությունների (հիմնարկների) N2.III.1 Սանիտարական նորմերը և կանոնները հաստատելու մասին» N857 հրամանի շրջանակներում, որոնք ամբողջությամբ չեն կարգավորում նախադպրոցական հաստատությունների շենքերին վերաբերող քաղաքաշինական խնդիրներն ու դրանց առանձնահատկությունները:
Նորմատիվ նոր փաստաթղթի մշակումը կարևորվում է նախադպրոցական հաստատությունների շենքերի առանձնահատկություններից ելնելով, որոնք պահանջում են հատուկ ծավալահատակագծային, ճարտարապետական և քաղաքաշինական արդի լուծումներ:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ որպես պահանջված առաջնահերթություն, ՀՀ քաղաքաշինության կոմիտեն ՀՀ 2021-2022 թվականների պետական բյուջեների միջոցների հաշվին նախաձեռնել է «Նախադպրոցական հաստատությունների շենքեր. Նախագծման նորմեր» շինարարական նորմերի մշակման գործընթացը: 2021 թվականի հոկտեմբերի 27-ի NՀՀՔԿ-ԳՀԱՇՁԲ-21/36 պետական գնման պայմանագրի համաձայն՝ «Երևաննախագիծ» փակ բաժնետիրական ընկերությանը պատվիրվել են Նախադպրոցական հաստատությունների շենքեր. Նախագծման նորմեր» շինարարական նորմերի մշակման և տեղայնացման աշխատանքները: Աշխատանքների կատարման ժամկետ է սահմանվել 100 օրացուցային օրը:
Մշակված փաստաթղթի առաջին և երկրորդ խմբագրությունները սահմանված կարգով ներկայացվել են շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների քննարկմանը, որից հետո այն վերջնամշակվել է և առաջարկվել պետական իրավական փորձաքննության՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջին համապատասխան:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և «Երևաննախագիծ» փակ բաժնետիրական ընկերության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Արդիական նորմատիվ փաստաթղթի ձեռքբերում, նախագծային և շինարարական օբյեկտների արդյունքային ցուցանիշների համապատասխանեցում միջազգային չափանիշներին:
-
Քննարկվել է
11.04.2022 - 26.04.2022
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 3985
Տպել