«Հայաստանի Հանրապետության 2003 թվականի մարտի 7-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին»
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
<> 2022 թվականի N –Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 218-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը և ջրօգտագործման թույլտվության ձևերը, ջրօգտագործման թույլտվության տրամադրման, ջրօգտագործման թույլտվության երկարաձգման կարգերը, ջրաղբյուրի, հորատանցքիանձնագրերի և հիդրոերկրաբանական հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի ձևերը հաստատելու մասին» N 218-Ն որոշման.
1) նախաբանը «ջրային օրենսգրքի» բառերից հետո լրացնել «ջրային օրենսգրքի 30-րդ և 37.1-րդ հոդվածների,» բառերով.
2) N2 հավելվածի ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) N3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 12-րդ կետով.
«12. Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության լիազոր մարմնի նախաձեռնությամբ՝ վարչական վարույթին ջրօգտագործողի ներգրավմամբ կամ ջրօգտագործողի դիմումի հիման վրա ջրօգտագործման թույլտվություններում կարող են կատարվել ջրօգտագործման թույլտվության պայմանների բովանդակային փոփոխություն չառաջացնող տեխնիկական վրիպակների շտկումներ։»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
08.04.2022 - 27.04.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Էկոնոմիկա, Տնտեսական, Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր), Ջրային տնտեսություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 4193
Տպել