«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 884-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի
N 884-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման
նախագծի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարությունում և ԶՈՒ գլխավոր շտաբում ֆինանսական գործառույթները կենտրոնացնելու և կառուցվածքային ստորաբաժանումների կողմից կրկնվող գործառույթները բացառելու անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ պաշտպանության նախարարության (այսուհետ՝ նախարարություն) համակարգի ծավալներով և տարաբնույթ գործառույթներով, ֆինանսական կառավարման էլեկտրոնային համակարգերի բացակայությամբ պայմանավորված նախարարության կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող ռազմական ոստիկանությունում, նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչությունում և ԶՈՒ գլխավոր շտաբում նախատեսվել են ֆինանսական ստորաբաժանումներ: ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի շրջանակներում նախարարության և զինված ուժերի բարեփոխումների գործընթացը ներառում է նաև ֆինանսական կառավարման և գործառույթների թվայնացում և կենտրոնացում, որի նպատակով նաև ՀՀ վարչապետի 29.09.2021թ. թիվ 1084-Լ որոշմամբ նախարարության ֆինանսական գլխավոր վարչությունը վերակազմավորվել է ֆինանսաբյուջետային վարչության, դրա շրջանակներում համապատասխան կանոնադրական գործառույթների սահմանման գործընթացն ընթացքի մեջ է, նախատեսվում է վարչությունում կենտրոնացնել ֆինանսական կառավարման, ներառյալ հաշվապահական հաշվառման համակարգը, աշխատանքներ են տարվում ֆինանսական կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման ուղղությամբ: Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել ռազմական ոստիկանության կառուցվածքում լուծարել ֆինանսական բաժինը (կազմված է զինվորական և վարձու աշխատողների հաստիքներից), ինչպես նաև սույն որոշման նախագծի հետ համատեղ փոփոխություն է կատարվում նաև ՀՀ կառավարության 04.07.2019թ. թիվ 922-Լ որոշմամբ հաստատված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի կանոնադրության մեջ, որի համաձայն լուծարվելու է ԶՈՒ գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող ֆինանսական վարչությունը (ամբողջապես կազմված է զինվորական հաստիքներից):
- 3. Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի համաձայն ՊՆ ռազմական ոստիկանության կառուցվածքում ուժը կորցրած է ճանաչվում է ֆինանսական բաժնին վերաբերող կետը:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման նախագծի ընդունումը 2021 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի 2-րդ և 5-րդ մասերի ու 2-րդ կետի պահանջների ապահովման հետ, ի դեմս՝ պաշտպանության համակարգի բոլոր կառույցների և բաղադրիչների համակարգված և ներդաշնակ գործունեության, խնդիրների և ռեսուրսների արդյունավետ պլանավորման, զինված ուժերի կառավարման և ղեկավարման արդյունավետության բարձրացման:
-
Քննարկվել է
07.04.2022 - 23.04.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 3508
Տպել