Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2022 թվականի -ի N -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների և հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու մասին» N 1936-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐԻ (ԽԱՌԸ, ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ), ԱՌԱՆՁԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿԱԲԻՆԵՏՆԵՐԻ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ, ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱՆԵՐԻ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ, ԲՈՒԺԱԿ-ՄԱՆԿԱԲԱՐՁԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ, ԿԱՆԱՆՑ ԿՈՆՍՈՒԼՏԱՑԻԱՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»:

2) Որոշման NN 1, 2 և 3 հավելվածներում`

ա. «վերապատրաստման առկայության դեպքում» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայության դեպքում:» բառերը:

բ. «վերապատրաստման առկայությամբ» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:» բառերը:

գ. «վերապատրաստում» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր:» բառերը:

դ. «վերապատրաստման առկայություն» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայություն:» բառերը:

3) Որոշման N 2 հավելվածի «N 2 հավելվածի պարզաբանում» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 26-րդ և 27-րդ պարբերություններով.

ա. «●Բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման տեսակներն են՝ առաջնային բժշկական օգնությունը (մանկաբարձական, բուժքույրական, բժշկական ընդհանուր պրակտիկա, մանկաբուժական ընդհանուր պրակտիկա, մանկաբարձագինեկոլոգիական ընդհանուր պրակտիկա, ընտանեկան բժշկություն), մասնագիտացված բժշկական օգնությունը (ընդհանուր թերապևտիկ, մանկաբուժական, մանկաբարձական, գինեկոլոգիական, ընդհանուր վիրաբուժական, անեսթեզիոլոգիական, վերակենդանացման, նյարդաբանական, հոգեբուժական, մաշկաբանական ,վեներաբանական, ախտաբանաանատոմիական, դատաբժշկական փորձաքննություն, դատահոգեբուժական փորձաքննություն, լաբորատոր-ախտորոշիչ (կլինիկական, կենսաքիմիական (բիոքիմիական), բջջաբանական, շճաբանական (սերոլոգիական), հյուսվածքաբանական, գենետիկական, մանրէաբանական, վիրուսաբանական, թունաբանական, մակաբուծաբանական, իմունաբանական, սնկաբանական, նմուշառում, շարժական նմուշառում), ճառագայթային ախտորոշիչ (ռենտգենաբանական, ֆլյուորոգրաֆիկ, համակարգչային տոմոգրաֆիկ, միջուկամագնիսային-ռեզոնանսային, մամոգրաֆիկ, ռադիոնուկլիդային, ուլտրաձայնային, պոզիտրոն-էմիսիոն, տոմոգրաֆիկ, դենսիտոմետրիա, շարժական ռենտգենաբանական, շարժական ֆլյուորոգրաֆիկ, շարժական մամոգրաֆիկ, շարժական ուլտրաձայնային), ֆիզիոթերապևտիկ (բարոթերապևտիկ, էլեկտրաբուժում, լուսաբուժում), վերականգնողական (բալնեոլոգիական, ցեխաբուժություն, շարժաթերապևտիկ, ռեֆլեքսաթերապևտիկ, մանուալ թերապևտիկ, բուժական մերսում), ֆունկցիոնալ ախտորոշիչ, շարժական ֆունկցիոնալ ախտորոշիչ, ներզննական (էնդոսկոպիական), համաճարակաբանական, անձավաբուժական, հալոթերապևտիկ, սոմնոլոգիա, ինտերվենցիոն առիթմոլոգիական, ուռուցքաբանական (քիմիոթերապիա, ճառագայթային թերապիա` արտաքին, ներքին, վիրաբուժական),ալերգոլոգիական, անընկալունաբանական (իմունականխարգելիչ), շարժական անընկալունաբանական (իմունականխարգելիչ), թոքաբանական, սրտաբանական, ինտերվենցիոն սրտաբանական, աղեստամոքսաբանական, երիկամաբանական, ռևմատոլոգիական, արյունաբանական, ներզատաբանական, տուբերկուլյոզային, վարակիչ հիվանդությունների, նեոնատոլոգիական, պերինատոլոգիական, ներզատագինեկոլոգիական, նյարդավիրաբուժական,քիթ-կոկորդ-ականջաբանական,ակնաբանական.շարժական ակնաբանական,կրծքային վիրաբուժական,սրտային վիրաբուժական, անոթային վիրաբուժական, որովայնային վիրաբուժական, ուրոլոգիական, պրոկտոլոգիական, վնասվածքաբանական, օրթոպեդիական, պլաստիկ վերակառուցողական և էսթետիկ վիրաբուժական, մանկական վիրաբուժական, միկրովիրաբուժական, դիմածնոտային վիրաբուժական, ներզննական վիրաբուժական, նորածնային վիրաբուժական, անոթանեյրովիրաբուժական, ներզատավիրաբուժական, այրվածքաբանական, փոխներարկումային (տրանսֆուզիոլոգիական, պերֆուզոլոգիական), թունաբանական, հոգեթերապևտիկ, թմրաբանական, սեռաախտաբանական (սեքսապաթոլոգիական), կոսմետոլոգիական, բժշկական գենետիկական, հերիատրիական, սպորտային բժշկական, ավիացիոն բժշկական, դիետաբանական (դիետոլոգիական), վերարտադրողաբանական (ռեպրոդուկտոլոգիական), հեմոդիալիզային, կլինիկական դեղորայքային, կլինիկական դեղաբանական, հոմեոպաթիկ, բժշկական-օպտիկական, պալիատիվ, շարժական պալիատիվ, խորհրդատվական: Մանկական` գինեկոլոգիական, անեսթեզիոլոգիական, վերակենդանացման, նյարդաբանական, վերականգնողական, ուռուցքաբանական, թոքաբանական, սրտաբանական, աղեստամոքսաբանական, երիկամաբանական, ներզատաբանական, վարակիչ հիվանդությունների, նյարդավիրաբուժական, քիթ-կոկորդականջաբանական, ակնաբանական, շարժական ակնաբանական, վնասվածքաբանական, օրթոպեդիական), շտապ և անհետաձգելի օգնությունը: Սույն կետը վերաբերում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված բժշկական օգնության և սպասարկման իրականացման պայմաններում բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացմանը:»

բ. «●Սույն հավելվածի 47.1-ին կետից մինչև 47.6-րդ կետերի պահանջները պարտադիր է նաև N1 հավելվածի համար»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                           Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Քննարկվել է

    05.04.2022 - 21.04.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3522

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ