Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1024-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒՄ
-------------------- --- 2022 թվականի N ------Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1024-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի «Ժամանակավոր անաշխատունակության և մայրությաննպաստների մասին» Հայասատանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1024-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
- Որոշման N 2 հավելվածի 3-րդ կետում «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի (այսուհետ՝ ՖԳՀ)», «հաշմանդամության խումբ» բառերը՝ «հաշմանդամություն» բառերով, իսկ «(խումբը վերանայելու)» բառը հանել.
- Որոշման N 4 հավելվածում «ԲՍՓ» բառերը փոխարինել «ՖԳՀ» բառերով․
- Որոշման N 5 հավելվածի 18-րդ կետում «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի», «հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը» բառերը՝ «հաշմանդամության» բառերով.
- Որոշման N 5 հավելվածի 18.1.-ին կետում «հաշմանդամության խմբի» բառերը փոխարինել «հաշմանդամության կարգավիճակի» բառերով․
- Որոշման N 5 հավելվածի 19-րդ, 20-րդ, 21-րդ, 45-րդ, N 6 հավելվածի 5-րդ և 6-րդ կետերում «բժշկասոցիալական փորձաքննության» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության գնահատման» բառերով.
- Որոշման N 5 հավելվածի 20-րդ կետում «բժշկասոցիալական փորձաքննությունն» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության գնահատումն» բառերով․
- Որոշման ամբողջ տեքստում «հաշմանդամ երեխայի» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող երեխայի» բառերով.
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից։
-
Քննարկվել է
05.04.2022 - 20.04.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 3865
Տպել