Անի Գալստյան
25.09.2017
Հաշվի առնելով Արդշինբանկի կողմից առաջարկվող ծառայությունների և սպասարկման ցածր որակը՝ առաջարկում եմ ծրագրի հիփոթեքային ֆինանսավորումը իրականացնել մի քանի բանկերի միջոցով, այլ ոչ թե միայն Արդշինբանկի:
1 - Կողմ
5 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1209-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
|
1. Անհրաժեշտությունը |
|
<Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի N 1209-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին> որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է շահառուների կողմից անշարժ գույքի ձեռքբերման ժամկետների և պայմանների բարելավմամբ: |
|
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի N 1209-Ն որոշմամբ նախատեսված է Երևան քաղաքի Ադոնցի փողոցի 6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի ինքնուրույն գույքային միավոր բնակարանների անշարժ գույքի առուվաճառքի հիմնական պայմանագրերի կնքման ժամկետը և հանձնում-ընդունում պետությանը և վերջինիս նշած անձանց իրականացնել մինչև 2019 թվականի հուլիսի 31-ը: Հետևաբար շինարարական աշխատանքների կատարման ժամկետը նույնպես սահմանվել է մինչև 2019 թվականի հուլիսի 31-ը: Հաշվի առնելով շինարարական աշխատանքների ծավալները և բազմաբնակարան շենքային համալիրի կառուցման աշխատանքների իրականացման կարևորությունը՝ ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն առաջարկում է կառուցման աշխատանքների կատարման ժամկետ և պետությանը բնակարանների հանձնման ժամկետ սահմանել մինչև 2019 թվականի հոկտեմբերի 30-ը: Իսկ շահառուների հետ հիմնական պայմանագրերի կնքման ժամկետ սահմանել մինչև 2019 թվականի դեկտեմբերի 25-ը:
|
|
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից պետական ոլորտի ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի իրականացման քաղաքականության համաձայն: |
|
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներն ու անձինք |
|
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե: |
|
5. Ակնկալվող արդյունքը |
|
Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում անշարժ գույքի առուվաճառքի հիմնական պայմանագրերի կնքման և դրա առարկայի հանձնման աշխատանքների պատշաճ իրականացում: |
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1209-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ և ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի N 1209-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություններ չեն առաջանում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1209-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի N 1209-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի N 1209-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը համապատասխանում է միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1209-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՆԱԽԱԳԾՄԱՆԸ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի N 1209-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը տեղադրվել է www.minurban.am կայքում.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի N 1209-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն ներկայացվել:
Քննարկվել է
14.09.2017 - 05.10.2017
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Քաղաքաշինություն
Նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 9298
Տպել25.09.2017
Հաշվի առնելով Արդշինբանկի կողմից առաջարկվող ծառայությունների և սպասարկման ցածր որակը՝ առաջարկում եմ ծրագրի հիփոթեքային ֆինանսավորումը իրականացնել մի քանի բանկերի միջոցով, այլ ոչ թե միայն Արդշինբանկի:
25.09.2017
Առաջարկում եմ կառավարության վերոնշյալ փաստաթղթի 7-րդ բաժնում սահմանել չվերանորոգված բնակարանի մանրամասն նկարագիրը. պատերի գաջապատում, հատակի հարթեցում, պատուհանների տեղադրում, հոսանքի լարերի առկայություն...
22.09.2017
Առաջարկում եմ Կառավարության վերոնշյալ որոշման 20-րդ կետում կատարել լրացում, որով վարկատուն պարտավորվում է պայմանագրի գործողության ընթացքում համապատասխան եկամուտ հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում որպես համավարկառու ճանաչել շահառուի ընտանիքի անդամներին։