Հիշել նախագիծը

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

Ընդունվել է 20___ թվականի _____________ ___-ին

 

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «27 տարին լրանալը» բառերից հետո լրացնել «իսկ սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 5-րդ մասով տարկետում ստացած քաղաքացիները մինչև 28 տարին լրանալը» բառերը, իսկ «համապատասխանաբար 27» բառից հետո լրացնել «,28» թիվը:

Հոդված 2. ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով՝ «3) Պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորողին: Բուհերը և համապատասխան մասնագիտություններով սովորելու կարգը և պայմանները սահմանում է կառավարությունը:»:

 

 

  • Քննարկվել է

    31.03.2022 - 15.04.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6928

Տպել

Առաջարկներ`

Իրավաբանների հայկական ասոցիացիա

15.04.2022

11. Տարկետումը բանակից ազատվելու մոտիվացիա չէ, դրա նպատակներից է լավ զինվոր պատրաստելը: Միջազգային օլիմպիադաների մասով՝ հարկ է քայլեր ձեռնարկել, որպեսզի ՀՀ-ում ևս անցկացվեն միջազգային մասնագիտական օլիմպիադաներ, որը, ի թիվս այլնի, կապահովի արտասահմանցի ուսանողների ներհոսքը ՀՀ, կբարձրանա ՀՀ բուհերի միջազգային վարկանիշը ( Արկադի Սահակյան, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ):

Իրավաբանների հայկական ասոցիացիա

15.04.2022

8. Շանհայի ռեյտինգի թոփ 50 համալսարանների որոշման գործընթացում եղել են գործոններ, որոնք կրթության հետ այնքան էլ սերտ կապ չունեն. այդ համալսարանների ֆինանսական վիճակը, աշխատակիցների շրջանում Նոբելյան մրցանակակիրների քանակը, ակադեմիկների քանակը և այլն: Ողջունելի կլինի, եթե ՀՀ կառավարության կողմից համապատասխան մասնագիտությունների ընտրության ժամանակ տրամադրվի նաև ծրագրային, ֆինանսական աջակցություն, որպեսզի հնարավոր լինի ղեկավարել գործընթացը (Ալֆրեդ Պետրոսյան, ՀԱՊՀ ավագ դպրոցի տնօրեն):

Իրավաբանների հայկական ասոցիացիա

15.04.2022

6. Անհրաժեշտ է փոփոխություն կատարել 2019թ. սեպտեմբերի 3-ի 605 հրամանում 1-ին կետի 3-րդ ենթակետում և ավելացնել նաև «Ալ Ֆերգանի»-ի անվան ֆիզիկայի միջազգային օլիմպիադան (Էլբակ Էլբակյան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պռոռեկտոր ):

Տեսնել ավելին