Հիշել նախագիծը

«Փոստային ոլորտի զարգացման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Փոստային ոլորտի զարգացման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Ներկայումս փոստային ոլորտը Հայաստանի Հանրապետությունում կարգավորվում է «Փոստային կապի մասին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներով, ինչպես նաև այլ իրավական ակտերով: Փոստային ոլորտի ընդհանուր զարգացումը հիմնովին կախված է ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտից, որի բարեփոխումների նպատակով ուսումնասիրվել է միջազգային լավագույն փորձը: 

Փոստային ոլորտի առկա խնդիրը ոլորտի կարգավորման առավել ընդգրկուն օրենսդրական դաշտի ստեղծման անհրաժեշտությունն է:

 «Փոստային ոլորտի զարգացման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի» «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն» բաժնի 36-րդ կետի 36.1-ին ենթակետի կատարմամբ, Աբիջանյան Համաշխարհային փոստային ռազմավարությամբ, ինչպես նաև փոստային ոլորտում գործունեության իրավական հիմքերի կատարելագործման հետ` հաշվի առնելով փոստային կապի ոլորտի զարգացման ժամանակակից միտումները, փոստային ծառայությունների մատուցման շուկայի զարգացումը, ինչպես նաև փոստային ոլորտի իրավական կարգավորման միջազգային փորձը:

  1. Առաջարկվող կագավորումների բնույթը.

Հիմք ընդունելով ոլորտի զարգացման միջազգային միտումները, ինչպես նաև Աբիջանյան Համաշխարհային փոստային ռազմավարութունը փոստային կապի բնագավառում լիազորված մարմնի կողմից իրականացվում է քաղաքականության համապատասխանեցման գործընթացը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:

4.Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կամրագրվի Հայաստանի Հանրապետության կառավարության տեսլականը փոստային ոլորտի զարգացման համար: Հայեցակարգը նոր խթան կհանդիսանա ներդրումներ ներգրավելու համար, ինչը կապահովի փոստային կապի ծառայությունների արդյունավետ և շարունակական իրականացումը:  

5.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը չի բխում 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարությունից: Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն» բաժնի 36-րդ կետի 36.1-ին ենթակետից:

6.Այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չի առաջանում:

7.Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։   

  • Քննարկվել է

    30.03.2022 - 14.04.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Փոստային կապ

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4960

Տպել