Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի № 1428-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի № 1428-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

Ներկայացված նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման հավելված  N 1-ի 49.2-րդ կետի հանձնարարականով: Հանձնարարականը մասնակի կատարված է,  ընդունվել է ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 10-ի «Հայաստանի հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 1-ի N 1428-ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» N 134-Ն որոշումը:

 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 1-ի № 1428-Ն որոշման փոփոխության մշակմանը, մասնավորապես՝ ըստ մարզաձևերի մարզադպրոց ընդունվելու տարիքի վերաբերյալ, մասնակցել են տարբեր ոլորտների, այդ թվում նաև առողջապահության ոլորտի հմուտ մասնագետներ: Նախագծի մշակման հիմք է հանդիսացել մարզաձևերի ֆեդերացիաներից և ոլորտի մասնագետներից ստացված առաջարկությունները՝ երեխաների մարզադպրոց ընդունվելու նվազագույն տարիքի վերանայման վերաբերյալ: Առաջարկները հիմնավորվում են տարբեր մարզաձևերում կրտսեր տարիքի պատանիների (սկսած 12 տարեկանից) առաջնությունների անցկացմամբ, որոնց պատշաճ մասնակցություն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ավելի վաղ տարիքից սկսել մարզումները:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը  հաստատում է  ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների նվազագույն չափորոշիչները:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի ընդունմամբ հանրապետության բոլոր մանկապատանեկան մարզադպրոցներում, անկախ կազմակերպական-իրավական ձևից, տարբեր մարզաձևերում ընդունելությունը և մարզումները կկազմակերպվեն ավելի վաղ տարիքից:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի պատշաճ մասնակցություն տարբեր մարզաձևերի կրտսեր տարիքի պատանիների առաջնություններին:

Նախագծի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ծախսեր չեն պահանջվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը  բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման հավելված N 1-ի 49.2-րդ կետից: Հանձնարարականը մասնակի կատարված է,  ընդունվել է ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 10-ի «Հայաստանի հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 1-ի N 1428-ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» N 134-Ն որոշումը:

 

 

  • Քննարկվել է

    29.03.2022 - 14.04.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3279

Տպել